Loading...

Articles

Բացակայություն

22:49, Friday, 11 October, 2013


    
    
    
    
     Ենթագիտակցորեն եմ սիրում քեզ, այլ ոչ իրապես: Սերը նյութական չէ իրականում զգալու համար: Անհրաժեշտ է միայն ընկնել զգայական մի երանության մեջ ու հետդ էլ տանել անհրաժեշտ մի քանի բան` երազներ, կարոտներ, ժպիտներ, համբույրներ, քնքշանքներ, հայացքներ ու այս ամենը քեզ նվիրող մի զույգ մու՜գ-մուգ սև աչքեր:

Աչքերով եմ սիրում քեզ այլ ոչ բառերով: Բառերը սահմանափակ են, իսկ հայաքում թաքնված հույզերն` անբացատրելիորեն սիրառատ: Հասկացնելու համար, որ սիրում ես, բավական է նայել մի զույգ ճիշտ աչքերի մեջ, ճիշտ այնպես խոր սիրահարվածների, ինչպիսիք հենց քո աչքերն են:

Լռությամբ եմ սիրում, այլ ոչ ձայնով: Երբ սրտերը պատանջվածի չափ մոտ են, հնչյունների կարիք անգամ չկա:

Հազար ու մի կարոտով եմ սիրում, ոչ թե ներկայությամբդ: Քեզ ավելի հեշտ է սիրել, երբ չկաս, բացակա ես անորոշ ժամանակով, ու սիրտս էլ չգիտի, թե երբ կտեսնի: Ավելի հեշտ է սպասել քեզ, երբ գիտեմ, որ գալուստդ անսպասելի է լինելու:

Բացակայությամբդ եմ սիրում քեզ, այլ ոչ եղելությամբդ, բացակայություն, որ ոչ թե ժամանակի խնդիր է, այլ չեղյալության, երբևէ աշխարհ եկած չլինելու:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4035 | 0 | 0
Facebook