Loading...

Articles

Փորձեք ու կզգաք

18:37, Monday, 16 September, 2013

Խնդության ծովի մեջ ինձ գտել էի,

Արև ունեի ու երջանիկ էի,

Մեղեդիս սիրած մեղմիկ հնչում էր,

Ու ինքս ինձ կարծես մոռացել էի,

Տրվել էի խաղաղ ինչ-որ վիճակի,

Որ հանգստություն կամ երանություն չէ,

Ինձ գտել էի երջանկության կապույտ սահմանին,

Ու սեր էր գալիս միայն հոգուցս,

Ուր լույս էր գալիս միայն երկնքից,

Ուր սուտը անիմաստ մոռցված է վաղուց:

Ինձ հարցնում էին, ու չգիտեի,

Թե ինչ բառով պատմեմ` ինչ զգացել էի…

Դա լույս էր պայծառ, չէ` ճառագայթում`

Հույզերի, սիրո, անուշ երազի:

Դա երանություն էր, բայց ոչ երկրային,

Դա երջանկություն էր` միայն երկնային:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4030 | 0 | 0
Facebook