Loading...

Articles

«Չելսին» հաղթեց «Սիթիին»

22:03, Sunday, 27 October, 2013

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը վերջացավ:

Դաշտի տերերը 2: 1 հաշվով հաղթանակ տոնեցին, ինչում մեծ դեր ունեցավ Ֆերնանդո Տորրեսը: 33-րդ րոպեին Տորրեսի փոխանցումից հետո Անդրե Շուրլեն խփեց լոնդոնյան ակումբի կազմում իր առաջին գոլը և բացեց հանդիպման հաշիվը:
     «Սիթին» այս գոլին պատասխանեց երկրորդ խաղակեսում՝ 49-րդ րոպեին Սերխիո Ագուերոն ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ:

Սակայն վերջին խոսքն այս խաղում Ֆերնանդո Տորրեսինն էր: Իսպանացին հիմնական ժամանակի վերջին րոպեին գոլ խփելով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այսպիսով` «Չելսի» - «Մանչեսթեր Սիթի» ՝ 2: 1

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2493 | 0 | 0
Facebook