Վրացիներն այսուհետ կկարողանան ամուսնալուծվել Skype-ով
Վրաստանի այն քաղաքացիները, որոնք կգտնվեն արտերկում, հնարավորություն կունենան առցանց ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերն ու ամուսնալուծվել:
«Կովկաս Online»-ը գրում է, որ Վրաստանի արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունը քաղաքացիներին թույլ է տալիս լիազորագրեր կազմել Skype-ի միջոցով:
Այս ծառայությունը կարելի է օգտագործել նաև այլ փաստաթղթեր ստանալու նպատակով: