Հեղափոխության և խորհրդային տարիների հիմնական խորհրդանիշը` Լենինի դամբարանը ժամանակավորապես կփակվի պրոֆիլակտիկ աշխատանքների համար: Դա տեղի կունենա 2012 թվկանի առաջին կեսին:
Միաժամանակ այցելուների համար փակ կլինի նաև Կրեմլի պատի մոտ գտնվող հայտնի գերեզմանատունը:
Այստեղ անսովոր ոչինչ չկա: Պրոֆիլակտիկ աշխատանքներն անց են կացվում պարբերաբար, երկու տարին մեկ անգամ: Ընդորում հիմնական աշխատանքները կատարվում են Լենինի մարմնի հետ, քայքայումը կանխարգելելու նպատակով:
Ըստ փորձագետների, այսպիսի աշխատանքների արդյունքում ղեկավարի մարմինը կարող է պահպանվել անժամկետ: