ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 28-ին բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառակերության դեպք:
Քաղաքացի Հ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի "Կենտրոն" Ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Հովսեփյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախապատրաստվում են նյութեր Ա. Հովսեփյանի նկատմամբ ՀՀ Քր.Օր-ի 311 հոդվածի (կաշառք ստանալ) հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար: