Ինչու են մարդիք լվանում իրենց ատամները: Պարզ է, որ բերանից հոտ չգա
և ատամները լինեն սպիտակ: Պարզվում է, կարևոր է ատամները լվանալ նաև սրտի կաթված չստանալու համար:
Միայն վերջերս բժիշկներն սկսեցին խոսել բակտերիաների մասին, որոնք բնակվում են բերանի խոռոչում և վնասակար են ոչ միայն ատամների այլև մարդու ամբողջ օրգանիզմի համար:Խոսքը գնում է ստրեպտոկոկի մասին:
Ըստ Իռլանդացի գիտնականների, այդ մանրէները կարող են տրոմբի առաջացման պատճառ դառնալ, որն էլ իր հերթին հանգեցնում է սրտամկանի կաթվածի:
Մանրէները թափանցում են արյան մեջ լնդերի միկրոսկոպիկ վնասվածքների միջոցով: Նրանք արտազատում են մոլեկուլներ, որոնք ձևանալով որպես տրոմբոցիտներ նպաստում են արյան անոթներում տրոմբի առաջացմանը:
Ուստի կարևոր է մաքուր պահել ատամները և ազատվել ատամնաքարից,որն այդ մանրէների հիմնական ապաստարանն է: