…թվացյալ հարթակներ
Այն, ինչ հասանելի է բոլորին, պետք է հասանելի լինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց… Օրեր առաջ հրավերք ստացա մասնակցելու Օղակաձև այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիային: Այս դեպքում նպատակը գործելն էր, ոչ թե խոսելը: Մոնիթորինգի ընթացքում սայլակով տեղաշարժվող հաշմանդամ երեխաները, նրանց ծնողներն ու կամավոր հեծանվորդները շրջեցին այգու ողջ տարածքով ու նրանց տեղաշարժը անհնար դարձնող հատվածներով: Չեք պատկերացնի, թե որքան հիասթափեցնող և վիրավորական էր, քանի որ այգու քայլուղիները նախատեսված չէին հաշմանդամ անձանց համար: Բա էլ ու՞ր մնաց հավասարություն ասվածը, երբ կառավարությունը անտեսում է հաշմանդամ անձանց հիմնախնդիրները: Արդյունքում կառավարության անտարբերությունն է: Ստացվում է, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել հաշմանդամների տեղաշարժվելը ավելի հարմար դարձնելու համար: Հ.Գ. Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Վիրավորական է, որ այդքան օրենքներ, շինարարական նորմեր, կառավարության որոշումներ ընդունվեցին, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում և մենք դրական փոփոխություններ չենք զգում: Ինչպես հույսներս դնում էինք մեր հարազատների օգնության վրա, այդպես էլ դատապարտված ենք ինքնուրույն չտեղաշարժվել մինչև կառավարությունը և քաղաքապետարանը սրտացավ չմոտենան հաշմանդամներին, նրանց տեղաշարժմանն ու հիմնախնդիրներին, քանի որ վերջիններս հասարակության լիիրավ անդամներ են:
Սերյոժա Օհանջանյան |