Durun lütfen yüklemiyor...

Makaleler

…թվացյալ հարթակներ

16:07, pazartesi, 29 temmuz, 2013

Այն, ինչ հասանելի է բոլորին, պետք է հասանելի լինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց…


    

Օրեր առաջ հրավերք ստացա մասնակցելու Օղակաձև այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիային: Այս դեպքում նպատակը գործելն էր, ոչ թե խոսելը: Մոնիթորինգի ընթացքում սայլակով տեղաշարժվող հաշմանդամ երեխաները, նրանց ծնողներն ու կամավոր հեծանվորդները շրջեցին այգու ողջ տարածքով ու նրանց տեղաշարժը անհնար դարձնող հատվածներով:

Չեք պատկերացնի, թե որքան հիասթափեցնող և վիրավորական էր, քանի որ այգու քայլուղիները նախատեսված չէին հաշմանդամ անձանց համար: Բա էլ ու՞ր մնաց հավասարություն ասվածը, երբ կառավարությունը անտեսում է հաշմանդամ անձանց հիմնախնդիրները: Արդյունքում կառավարության անտարբերությունն է: Ստացվում է, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի արվել հաշմանդամների տեղաշարժվելը ավելի հարմար դարձնելու համար:
     Իհարկե, այստեղ շատ այլ հարցեր կան, օրինակ` այգու որ հատվածը ում է պատկանում, դա հանրայի՞ն տարածքի մի մաս է, թե՞ մասնավոր: Երբ այս հարցերն էլ պարզ լինեն, կփորձենք համագործակցությամբ վերացնել այդ խոչընդոտներն ու այգին մատչելի դարձնել բոլորի համար: Օրինակ՝ 16-ամյա Արտակ Դավթյանը, որը տեղաշարժվում է սայլակով, համոզված է, որ այգու ամբողջ քայլուղիները պետք է քանդել և նորից սարքել, իսկ թեքահարթակներն էլ ընդհանրապես բանի պետք չեն, ասում է` դրանք հաղթահարելու համար պետք է լեռնագնաց լինել: Փոխարենը որոշ տեղերում թեքահարթակները կառուցված են, բայց ոչ պիտանի, այսինքն` թվացյալ հարթակներ են:
     «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության խոսքով` մշտադիտարկում-ակցիային մասնակցելու առաջարկ է ներկայացվել նաև քաղաքապետարանին, որի աշխատակիցներն ակցիայի մասին տեղեկանալով կազմակերպիչներին շարունակ բաժնից բաժին էին ուղարկում` խուսափելով ստույգ պատասխանից: Այդպես էլ քաղաքապետարանի և ոչ մի պաշտոնյա չմասնակցեց ակցիային:


    

Հ.Գ. Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Վիրավորական է, որ այդքան օրենքներ, շինարարական նորմեր, կառավարության որոշումներ ընդունվեցին, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում և մենք դրական փոփոխություններ չենք զգում: Ինչպես հույսներս դնում էինք մեր հարազատների օգնության վրա, այդպես էլ դատապարտված ենք ինքնուրույն չտեղաշարժվել մինչև կառավարությունը և քաղաքապետարանը սրտացավ չմոտենան հաշմանդամներին, նրանց տեղաշարժմանն ու հիմնախնդիրներին, քանի որ վերջիններս հասարակության լիիրավ անդամներ են:


    

Սերյոժա Օհանջանյան

Kaynak: Irazekum.org
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5102 | 0 | 0
Facebook