Loading...

Articles

Ինչպես բնակարանում վարդ աճեցնել

ONE LIFE
Author:
ONE LIFE
09:29, Saturday, 20 July, 2013
    
1.Սենյակում պատուհանագոգի ջերմաստիճանը պետք է լինի 16-21C: 2.Արեւոտ պատուհանագոգը վարդ աճեցնելու համար լավագույն տեղը չէ: Անհրաժեշտ է ապակու վրա պաշտպանիչ շերտ փակցնել արեւի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար, հատկապես ամռանը, որպեսզի ջրով ցայելիս վարդի տերեւները չայրվեն:
3.Ձմռան գիշերներին պետք է 1-2 լամպով ցերեկային լույս ապահովել:
    
4.Ձմռանն ընդհանուր ջեռուցման պայմաններում դժվար է մշտական խոնավություն ապահովել: Դրա համար կարելի է օրական 1-2 անգամ ջրով ցայել վարդի տերեւները:
5.Առավոտյան անհրաժեշտ է վարդի տերեւները լվանալ երկու կողմից:
6.Վարդը ջրելու համար պետք է ջուրը պահել 1 օր, այնուհետեւ դնել սառնարան, հետո թողնել, որպեսզի սառույցը հալվի
    
սենյակային ջերմաստիճանում ու նոր ջրել:
7.Ձմռան շրջանում (հոկտեմբեր-ապրիլ) ջրի ջերմաստիճանը պետք է լինի 16-18C, իսկ ամռանը (մայիս-սեպտեմբեր) ՝ 18-24C:
8.Խորհուրդ է տրվում վարդը ջրել 5-7 օրը մեկ անգամ, ավելի հաճախակի ջրելու դեպքում այն կարող է վնասվել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14222 | 0 | 0
Facebook