Loading...

Articles

Երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին կունենա մեծ մենահամերգ

Sed1
Author:
Sed1
19:44, Sunday, 07 July, 2013
     Երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին՝ իր ծննդյան օրը, մենահամերգ կտա Երեւանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Լիդուշիկը նշել է, որ սա արդեն իր երրորդ մենահամերգն է. «2012 թվականի ամռանը 2 տարբեր կազմակերպիչներից մենահամերգի ստացանք առաջարկ, մեկը` Գյումրիից, մյուսը` Միացյալ Նահանգներից: Սկզբում մտավախություն ունեինք. չէ՞ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ էր: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, փետրվարի 19-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդեյլի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ երկու համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունն առիթ հանդիսացան Երեւանում նույնպես մենահամերգ կազմակերպելու համար»: Նշենք նաև համերգի հատուկ հյուրերն են լինելու` Չեխիայից` Դիանա Քալաշովան, Ֆրանսիայից` Րաֆֆի Արտոն և Նունե Եսայանը:
Լիդուշիկը ''Duetro" ստուդիայում Էդգար Ալեքսանյանի և բեմում նոր-նոր քայլեր կատարող Յանա Հովհաննիսյանի հետ
Լիդուշիկի առաջին ձայնագրությունը
Լիդուշիկի առաջին բեմը
Լիդուշիկ
Րաֆֆի,Դիանա,Լիդուշիկ
Մենահամերգի անոնսը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3734 | 3 | 0
Facebook