Այն մասին, թե ինչու է Ստամբուլի երբեմնի քաղաքապետ Ռեջեփ Էրդողանը 1999 թվականին դատապարտվել տասնամսյա բանտարկության
![]() 1994 թվականի մարտին Ստամբուլի Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում (25, 19 տոկոս քվեով) ՝ 3, 05 տոկոսով առաջ անցնելով ամենամերձակա մրցակից Իլհան Քեսիջիից: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում նրան հաջողվել է մեծ ժողովրդականություն ձեռք բերել, քանի որ լուծել է քաղաքի բնակչությանը մի քանի տասնամյակ շարունակ մտահոգող բազում սոցալական խնդիրներ: Այդ խնդիրներից գլխավորները եղել են ջրամատակարարումը, աղբի վերամշակումը և տրանսպորտի անմխիթար վիճակը: Բացի այդ նա մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ է ձեռնարկել, վերադարձրել է քաղաքի կուտակած պարտքի մեծ մասը և քաղաքի կարիքները հոգալու համար չորս միլիարդ դոլար ներդրում է ներգրավել: Նա հասարակ մարդկանց առջև բացել է քաղաքապետարանի դռները, հրապարակել է իր էլեկտրոնային փոստի համարը և քաղաքային թեժ գիծ է ստեղծել: 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո նրա կուսակցության գործունեությունն արգելվել է, և Էրդողանը ստիպված է եղել հեռանալ քաղաքապետի պաշտոնից: Բայց հեղաշրջումից հետո ամբողջ երկրում սկսվել են բողոքի զանգվածային հավաքներ ու ցույցեր: Հանրահավաքներից մեկի ժամանակ (այն տեղի է ունեցել Սիիրտե քաղաքում) Էրդողանը կարդացել է 20-րդ դարի սկզբում ապրած մի պանթուրքիստի «Զինվորի երգը» բանաստեղծությունը, իսկ վերջում իր կողմից հավելել է հետևյալ տողերը. «Մզկիթները մեր զորանոցներն են, Դրանց գմբեթները՝ մեր սաղավարտները, Մինարեթները մեր դաշույններն են, Իսկ ուղղդավանները՝ մեր զինվորները»: Հենց այս խոսքերի համար նրան դատել են: Դատարանում Էրդողանը պնդել է, թե բանաստեղծությունը, որն ինքը կարդացել է, հանրահայտ բանսատեղծի ստեղծագործությունն է և արգելված չէ: Նա նաև ասել է, թե թե ինքն ընդամենը մի քիչ ձևափոխել է այդ բանաստեղծությունը, որպեսզի մարդկանց փոխանցի ազգային միասնության գաղափարը: Նա ասել է. «Այդ բանստեղծությունն առկա է կրթության նախարարի հաստատած դասագրքում: Ես ընդամենը մի քանի բառ եմ փոխել: Ես ցանկացել եմ մարդկաց ոգեշնչել»: Բայց դատարանն այլ կարծիքի է եղել: 1999 թվականի մարտին նա դատապարտվել է տասնամսյա բանտարկության ու խոշոր տուգանքի՝ «Ազգամիջյան և միջռասայական թշնամանք բորբոքելու համար»: Բայց ժողովրդի աջակցության, իր կուսակցական ընկերների ու փաստաբանների գործադրած ջանքերի շնորհիվ՝ պատժի չափը նվազեցվել է (չորս ամիս): Նույն թվականի հուլիսի 24-ին նա ազատ է արձակվել: Էդողանի ընկեր Ջունեդ Զապսուն գրել է. «Նրան նստեցրին, որովհետև կառավարող կուսակցություններն ու զինվորականները գիտակցել էին նրա ուժը: Բանը կրոնում չէր, պարզապես հարկավոր էր, որ նրա շրջապատի մարդիկ ազդեցություն ձեռք չբերեին»: Այն ժամանակվա կառավարող կուսակցության հաշվարկով՝ Էրդողանին պաշտոնից ազատելը և բանտարկելը պիտի նրան ընդմիշտ հեռացներ քաղաքականությունից: Բայց տեղի ունեցածը էլ ավելի է մեծացրել նրա ժողովրդականությունը և ամրապնդել է քաղաքական հեղինակությունը: Այնքան է մեծացրել, որ արդեն 2003 թվականին նա դարձել է Թուրքիայի վարչապետ: |
