ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ
Գիտնականները միշտ ուսումնասիրություններ են անում, երբեմն դրանք շատ երկար են ձգվում, մինչև տասնյակ տարիներ, բայց փոխարենը արդյունքում բավականին հետաքրքիր փաստեր են արձանագրվում: Մարդու քնի մասին նրանք ահա թե ինչ բացահայտումներ են արել: 1. Երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի քնի կորուստ առաջին տարում: 2. Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ եւ 40 րոպե, և սա ճոճաթոռին նստած վիճակում: Այս մրցույթի հաղթողը լավ է պրծել. ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք եւ հիշողության մասնակի կորուստ: 3. Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնած է մարդը, թե ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով առանց նկատելու դա: 4. Եթե Դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է՝ Դուք քնի պակաս ունեք: Լավագույն չափը 12-15 րոպեն է, դա նշանակում է, որ Դուք բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց, առավոտյան արթնանալով, շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա: 5. Շատ գիտնականներ պնդում են, որ քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ՝ 24-ժամյա ինտերնետի առկայություն է: 6. Պարզվում է մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք: 7. Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ բան ենք մտածում կամ վերհիշում մի բան, որ մոռացել էինք: 8. Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք մի տեսակ կողքից, ինչպես ֆիլմ կդիտեինք: 9. Ոչ ոք չի կարող ասել կենդանիները երազներ տեսնում են, թե ոչ, բայց քնի ֆազաներ նրանց մոտ նույնպես հայտնաբերված են: 10. Դանդաղ քնի ժամանակ փղերը քնում են կանգնած, իսկ արագ քնի ժամանակ պառկում են գետնին: 11. Որոշ գիտնականներ գտնում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը, ստացած կարևոր տեղեկատվությունը աշխարհից: Իսկ ուրիշ գիտնականներ ենթադրում են, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից: 12. 17 ժամ արթուն մնալը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը և թուլացնում է հիշողությունը այնպես, ասես մեր արյան մեջ կա 0.05% ալկոհոլ: 13. Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության և քնի պակասի հետեւանքով: 14. Աղմկոտ վայրում քունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, անգամ եթե քնածը չի արթնանում: Հատկապես վտանգավոր է քնի առաջին 2 ժամի ընթացքում աղմուկը: Այն կարող է խաթարել քնի բնական ռեժիմը: 15. Լավ քնի համար հարկավոր է մի քիչ զով վայր: Շոգ ամռանը մենք քնել դժվարանում ենք, իսկ օդի լավագույն ջերմաստիճանը քնի համար 18-30 աստիճանն է: Տարիքի հետ այդ սահմանները նեղանում են մինչև 23-25 աստիճան: Ահա թե ինչու ծեր մարդիկ ավելի դժվար են քնում: 16. Մարդը քնում է 3 ժամ ավելի քիչ, քան իր ամենամոտ «ազգակիցները» ՝ շիմպանզեները, գորիլլաները, օրանգուտանները: Նրանք օրական քնում են ամենաքիչը 10 ժամ: 17. Բադիկները վտանգի դեպքում քնում են իրենց ուղեղի մի կեսով: Մյուս կեսը արթուն հսկում է շրջապատը: 18. Մարդը խռմփացնում է միայն դանդաղ քնի ժամանակ: 19. Դեռահասներ այնքան քնի կարիք ունեն, ինչքան և երեխաները, օրական 10 ժամ: Իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: 20. Լավ չքնած երիտասարդները ավելի շատ են թերանում իրենց աշխատանքում, քան ավելի տարիքովները: |