Loading...

Articles

Հիսուսի նամակը Քեզ...

Կարոտ
Author:
Կարոտ
15:15, Sunday, 02 June, 2013
Հիսուսի նամակը Քեզ...
     Ինչպե՞ս ես դու ապրում: Ես պետք է գրեմ քեզ: Ես իհարկե կուզենայի, որ մենք զրուցեյինք, բայց գիտեմ, որ դու դրա համար ժամանակ չունես:
     Օրինակ երեկ առավոտյան, երկար սպասում էի, որ արթնանաս, որպեսզի միասին քո օրվա պլանը կազմեինք, որպեսզի քեզ տայի ինքնավստահություն և ուժ դժվարությունների համար: Բայց դու չուզեցիր խանգարել քո քաղցր քունը...
     Իսկ հետո դու ուղղակի ժամանակ չունեիր՝ լվացվեցիր, մաքրեցիր ատամներդ, մի վերջին հայացք նետեցիր հայելուն և հեռացար: Մի պահ քո հայացքը ուղղվեց աստվածաշնչին, ես մտածեցի ուզում ես կարդալ խոսքը իմ՝ խոսել ինձ հետ թեկուզ մի րոպե: Ես արդեն որոշում էի ինչպես նվիրեմ իմ ժամանակը քեզ: Բայց դու գնացիր փակելով քո հետևից դուռը: Օրվա ընթացքում ես կրկին սպասում էի, որ դու կխոսես ինձ հետ:
    
     Հիշու՞մ ես քո ընթրիքը, տաք ուտելիքը, համեղ կերակուրը: Այդ բոլորը իմ կողմից էր: Բայց դու այդ մասին չես էլ մտածել, անգամ շնորհակալական ոչ մի խոսք չես ասել: Դրանից հետո դու խոր շունչ քաշեցիր, ես կանգել էի կողքիդ և սպասում էի, որ հենց այդ ժամանակ կկիսվես ինձ հետ և կխնդրես օգնություն: Բայց ինչ որ միտք գրավեց քո ուշադրությունը: Ինչու՞ դու չդիմեցիր ինձ:
     Հիշու՞մ ես դու վատ լուր ստացար: Ես այնպես էի ուզում չորացնել քո արցունքները: Ես նույնիսկ փորձեցի դա անել իմ ձևով՝ քեզ ուղարկեցի թեթև, տաք քամի, թռչունների երգը, որպեսզի նրանք քեզ շեղեն այդ մտքից, արևի շողերը, կապույտ երկինքը...Բայց դու ոչինչ չհասկացար և չխոսեցիր ինձ հետ: Դու երեկոյան եկար և միացրեցիր հեռուստացույցը: Մի՞թե դա ավելի հետաքրքիր էր: Դու հոգնած ընկար անկողնուն: Ես քեզ չեմ մեղադրում, ինչպե՞ս մարդ կարող է այդպիսի վիճակում աղոթել, մտածել հոգևորի մասին: Բայց ես դեռ հույս ունեի, որովհետև մի վայրկյան ես անցա քո մտքով, բայց դա արդեն երազ էր:
     Երբ նոր օր կբացվի, հիշի՛ր իմ մասին, իմ զավակ... Ես միշտ քեզ հետ եմ...Ես քեզ սիրում եմ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5992 | 5 | 0
Facebook