Loading...

Articles

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՍԹԱՓՎԵ՛Ք, ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ․․․

03:38, Sunday, 21 May, 2023
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՍԹԱՓՎԵ՛Ք, ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ․․․
    
    
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՍԹԱՓՎԵ՛Ք, ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ․․․
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԳՈՆԵ ՀԻՄԱ ՍԹԱՓՎԵՔ․

     չե՞ք զգում, որ թավիշը, ժողովրդավարության ընտրած ձեր մոդելը հարվածի տակ է դնում հենց ժողովրդավարությանը, անպատժելիությունն ու ամենաթողությանը նպաստում են հանցագործների բազմացմանը.և ահա հերթական անգամ դրա ականատեսը եղանք․ Աշոտին առևանգելը պետք է ձեզ սթափեցնի, , , Փաշինյան ջան 2018-ի հեղափոխությանը ժողովուրդը ձեր կողքին կանգնեց, որպեսզի տապալեիք ռեժիմը, եթե լավ էր, ինչու՞ համար էր հեղափոխությունը, իսկ եթե իրոք վատ էր, և հենց դրա համար էր ժողովուրդը ոտքի ելել, սատարում ձեզ, որից մեկն էլ ես, բա ինչու՞ պատժված չեն ղարաբաղյան կլանն ու նրանց արբանյակները․․․Հեղափոխության օրերին կարողացաք ժողովրդի մեջ հույս ու հավատ ներշնչել, որ ձեր ԴՈՒԽԸ կբավարարի ժողովրդին ու երկիրը թալանած, հանցագործ Ղարաբաղյան կլանին արժանի պատժի արժանացնել․ անցել է 5 տարի և ժողովուրդը դեռ շունչը պահած, հույսով ու հավատով առ այսօր ձեզանից այդ ակնկալիքներն ունի, բայց ցվոք ահավոր հուսախաբված է․ժողովուրդը միայն այնժամ կխաղաղվի ու ամենբան իր տեղը կընկի, երբ իրենց թալանողներին, նսեմացնողնողներին պատժված տեսնի, բայց դուք առ այսօր առաջնորդվում եք թավիշով, և այդ անպատժելիությունից օգտվեցին մաֆիայի պարագլուխները և իրենց առաջ խնդիր դրեցին տապալել հենց ձեզ, որ իշխեն Հայոց գահին․ այսքան սադրանքները, որ թափում են ձեր և ժողովրդի գլխին, այդ ամենը անպատժելիության հետևանքով է, բայց դուք չեք սթափվում․ ձեր հանդուրժողականությամբ ու ամենաթողությամբ նպաստում եք այդ հանցավոր տարրերի բազմացմանը․ հիշե՛ք, քանի հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը ազատության մեջ է, հեղափոխությունը չի կարելի հաղթանակած համարել, այդ հանցագործը գիտեք խնայելու՞ էր Աշոտին, ձեռքերը պետք է դողա՞ր, ինչքանո՞վ եք վստահ, որ մի օր էլ նրանց ձեռքերը ձեր ընտանիքի մյուս անդամներին՝ դստրերիդ, տիկնոջդ չի հասնի, կամ Աստված ոչ անի ձեր դեմ տեռոր չի կազմակերպի․ես ձեզ դեռ հեղափոխությունից անմիջապես հետո իմ հոդվածում հորդորեցի «խղճաք, խղճուկ կդառնաք» և այսօր այդ հանգրվանի առաջ ենք կանգնած ազգովի․․․ձեզ սատարող Ժողովուրդը բոլոր դեպքերում, անգամ պատերազմի պարտությունից հետո էլ ձեր դեմ դուրս չեկավ, թիկունք կանգնեց, չխառնվեց փողոցում ձեր հրաժարականը պահանջող ռևանշիստներին․հիմա, ո՞վ է ձեր ձեռքերը կապել, որ այդ հանցագործներին թողել եք անպատիժ․ փաստորեն հեղափոխությունից 5 տարի էլ անց դատական համակարգն այդքան թույլ է, կամ էլ համագործակցում են Ղարաբաղյան հանցագործ կլանի հետ, որ «չկարողացան» ոչ մարտի 1-ի գործով մեղադրանքը հաստատել, պատժել, ոչ էլ Սիլվա Համբարձումյանի 3 միլիոն կաշառքի գործը․․․ուղղակի Աննա Դանիբեկյանը ջրեց և նման դատավորն իր պաշտոնին է առ այսօր․ սա ի միջայլոց հիշեցման կարգով․․ և այսօր այս վտանգավոր հանցագործն իր արյունոտ փողերն հանել է ասպարեզ, մարդկանց է կաշառում, և գիտի ում, որ ձեզ մեղքերի մեջ թաղի․ ընտրեց զոհվածի ծնողին, որ ձեր որդուն առևանգի, այդ քայլով ձեռնոց է նետում ձեզ, սա մեսիջ է, որ ինքն ուժեղ է ձեզանից, և անպարտելի ու հոգեբանորեն է փորձում ձեզ հաղթել, , հետևություն արեք, եթե դատական համակարգից պլստաց, ուրեմն ժամանակ մի կորցրեք, օգտագործեք երկրորդ տարբերակը․ արտաքսեք երկրից ընտանյոք հանդերձ․ ինչքա՞ն կարելի է հանդուրժել․․․երբ ռեժիմի ժամանակ մեր երկիրը անդունդի պռկին էր, ազգովի այդ մտահոգություհամբ էինք տառապում, իսկ Հեղափոխության հաղթանակով ցնծություն ապրեցինք, որ կարողացանք փրկվել երկիրը, սակայն հիմա էլ մի այլ վտանգի առաջ ենք կանգնած․քանզի հայտնվել ենք անպատժելիության ու ամենաթողության ճիրաններում, որին դուք որակում եք ժողովրդավարություն ․․․վստահ եմ ձեր ընտրած ժողովրդավարական այս մոդելը, փորձանք է դառնալու մեր երկրի, ժողովրդի գլխին, կամ ո՞ր ժողովրդավարական երկրում է, որ հանցագործները մնում են անպատիժ․․․միթե՞ չեք նկատում, որ իրենց նպատակին հասնելու համար օր-օրի մեծացնում են իրենց հանցագործ շրջապատը, , անգամ զոհված զինվորների ծնողներին ներքաշեցին իրենց հնցագործ նպտակներին հասնելու համար, և ձեռքները չի դողա․․․չեմ կարող չասել, որ այս անպատժելիությունից ու ամենաթողությունից ոչ միայն Քոչն ու ներքին մաֆիան առիթավորվեցին, այլ Պուտինն ու Ալիևը նույնպես, որ ձեզ թույլ ղեկավար համարեցին և իրենց կամայականություններն են փաթաթում մեր վզին և օգնում են, որ մեր երկրում Քոչը կարողանա հեղաշրջում իրականացնի, և հասնեն իրենց բաղձալի երազանքին, որին ձգտել են հենց հեղափոխությունից անմիջապես հետո, նախքան 44 օրյա սարքած պատերազմը․․․այսքան սադրանքները ձեզ ոչինչ չե՞ն հուշում, թե սադրանքների թիկունքին ովքեր են կանգնած, , , դրա համար էլ Քոչն իր թալանած արյունոտ փողերն հանել է ասպարեզ, ժողովրդի մի ստվար մասայի, որ այդ արյունոտ փողերի գայթակղությանը չեն դիմանում, դարձրել է իրենց նման գող ու ավազակ, հանցագործ, հայրենիքի դավաճաններ, , , անգամ բացեիբաց հայտարարում են, որ մանկապարտեզներում, դպրոցներում, հասարակական վայրերում տեռորներ են կազմակերպելու և այնքան համարձակ, որ մարդ մտածում է․ա՞յս է ժողովրդավարություն ասածը, երբ ասում է, այս անգամ Աշոտին խնայեցի, մյուս անգամ դեմս ելնի, վրայով կանցնեմ․․․ ուրեմն պարզ չի ո՞վ է այդ տականքներին այդքան դուխ տվել․ պարզ չի՞, որ Քոչի փողերը և մեր երկրում ստեղծված ամենաթողությունն ու անպատժելիությունը, որին դուք որակում եք ժողովրդավարություն․․․ եթե էն գլխեն բոլորը պատժված լինեին, թալանածներն էլ առգրաված, բոմժ դառնային, հիմա մկան ծակը ծախ կառնեին․․․նորից եմ ասում․ ձեր ընտրած ժողովրդավարության այս մոդելը՝ անընդունելի է, մեր երկիրը քանդող, թալանած, հանցագործ ղարաբաղյան կլանը իր առաջ խնդիր է դրել թեկուզ երկիրը կործանելու գնով տապալի ձեզ, իշխանությունը զավթի, ինչքա՞ն սադրանքներ պետք է սարքեն, որ դուք սթափվեք․ ազգի տականքին բռունցքով են սանձում, Ստալինյան ժամանակների դիկտատուրան միայն կփրկի մեր երկիրը/հենց թավիշից առիթավորվեցին, տեսան դուք թույլ եք, իրենք ուժեղ և ձեր պաշտոնավարումից շատ չանցած, նախքան պատերազմն էին դուրս եկել ձեր դեմ․․․մինչև չպատժեք, երկիրը Ղարաբաղյան կլանից ու իրենց արբանյակներից չմաքրեք, նրանք ոչ ձեզ, ոչ էլ մեզ՝ ժողովրդին հանգիստ չեն թողնի․․․ իմացե՛ք, ընդհատակյա մեծ բանդա է գործում ձեր դեմ, այդ ծրագրված սադրանքներից աչք չենք բացելու․ժողովրդավարությունը ծաղրի է վերածվելու» նորից եմ հորդորում, սթափվե՛ք քանի ուշ չէ, խնդրում եմ, սրանք կանգ չեն առնի, սրանքն պատրաստ են արյուն թափեն, քաղաքացիական պատերազմ հրահրեն, միայն թե իրենց նպատակին հասնեն․․․ասենք թե դուք ունեք երկաթյա համբերություն, քարե կամք և ձեր հոգին պարտվել չգիտի, բայց ժողովրդի համբերության բաժակն է լցվել, հանցագործի տեղը ճաղերի հետևում է, այս ի՞նչ անզորություն է, եթե դուք սրանց չպատժեք, սրանք են ձեզ, մեզ պատժելու, , , մեծ մաֆիա է դուրս եկել ձեր դեմ, ընդհատակյա տարբեր սադրանքներ են ծրագրում․․․Իսահակյանն է ասել․ «Գիտցե՛ք քնում են գետերն ու քամին, սակայն չի քնում երբեք թշնամին․ այո ներքին թշնամին», հատկապես թուրք Քոչը, որ ամեն գնով որոշել է տապալել ձեզ․․․բազմիցս եմ ասել. քանի ղարաբաղյան կլանը ազատության մեջ է, մեր երկրում տիրելու է քաոս, , , մտածում եմ․ որն է լինելու հաջորդ սադրանքը, երբ արդեն դպրոցների, մանկապարտեզների տեռորի մասին են հրապարակավ բարձրաձայնում․.. պետք է նշեմ, որ ուժային կառույցները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ թույլ են, որ մինչև հիմա այդ մաֆիան ազատ գործում է և մնում է անպատիժ, , ,
     աօրվա գաղջ իրականության ճարտարապետների համար չէ՞ր հեղափոխությունը, հարցս նորից եմ կրկինում․եթե լավ էր, ինչու համար էր հեղափոխությունը, իսկ եթե իրոք վատ էր, ինչու՞ պատժված չեն այս հանցագործները, որ օր-օրի իրենց հանցագործ շրջապատը համալրում են նոր մարդկանցով, նրանց արյունոտ փողերը շատերին է գայթակղում և դարձնում պոտենցիալ հանցագործներ, անգամ հայրենիքի դավաճաններ, , , այս անգամ էլ զինվորի մայրն ընկավ նրանց ցանցը, այս ամենաթողությունն արդեն խժռում է հեղափոխությունը, ժողովրդավարության այս թավշյա մեթոդը ուղիղ հարվածում է հենց ժողովրդավարության կայացմանը մեր երկրում…փաստն եմ արձանագրում, , ,
    
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ

     Որպես հեղափոխության անկոտրում պաշտպան մեծ ցավով եմ խոստովանում, որ թավիշն ու ժողովրդավարությունը օր օրի խժռում են հեղափոխության արժեքները, հուսալքության մեջ պահելով ինձ էլ, ձեզ հավատարիմ բոլոր նվիրյալներին էլ․․․ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է․ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՍԹԱՓՎԵ՛Ք․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-Հրապարակախոս
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1571 | 0 | 0
Facebook