Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՀԱՅԱՔՎԵԻ ՄԱՍԻ՞Ն ԵՔ ԴԵՌ ԲԱՐԲԱՋՈՒՄ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ․ ԱՐՑԱԽՑԻՆԵ՛Ր, ՏԵՍԵՔ ԹԵ Ո՞Վ Է ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆ,

03:29, Friday, 07 July, 2023
ՀԱՅԱՔՎԵԻ ՄԱՍԻ՞Ն ԵՔ ԴԵՌ ԲԱՐԲԱՋՈՒՄ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ․ ԱՐՑԱԽՑԻՆԵ՛Ր, ՏԵՍԵՔ ԹԵ Ո՞Վ Է ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆ,
    
     ՀԱՅԱՔՎԵԻ ՄԱՍԻ՞Ն ԵՔ ԴԵՌ ԲԱՐԲԱՋՈՒՄ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ․

     ԱՐՑԱԽՑԻՆԵ՛Ր, ՏԵՍԵՔ ԹԵ Ո՞Վ Է ՁԵՐ ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆ,
     Չփորձեք՛ մեր վարչապետին նշանառության տակ առնել․․․
     Արցախի վերնախավ ամբողջ օրը մեծով-փոքրով Հայաստանի կառավարությանն եք քննադատում, թե Վարչապետն ինչու՞ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կամ էլ պահանջում են դադարեցնել բանակցությունները Արցախի հարցին վերաբերվող․․․Արցախի իշխանություններին ուզում եմ ասել, այն, որ Քոչը գնաց Ատամբուլի գագաթաժողովին ու Արցախը դուրս թողեց բանակցություններից, բա ձեր կառավարման տարիներին Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան Դավիթ Բաբայան, ԱԱԾ-ի պետ Վիտալի Բալասանյան, ինչո՞վ եք զբաղված եղել, որ ուղեղներդ անջատված միայն թալանելու մասին եք մտածել, այդ տարիներին բարձր դիրքեր գրավածներդ մի հատ հետաքրքրվեիք, թե ի՞նչ փաստաթուղթ էր ստորաղրել ձեր ազգի հերոս, կուռքը՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, թե՞ նա Հայաստանն էր թալանում, դուք էլ Արցախը և էլ ի՞նչ պետք էր մասնակցեիք բանակցությունների․ Քոչի՞ն էիք վստահել․ այսօր քաղում եք դրա պտուղները․ ձեզ մոլորեցրեց առ այսօր, դուք էլ արցախվիներին, իբր ձեր փրկիչն է Քոչը․․․ Նախ Քոչին հաջողվեց պառակտել Հայության երկու հատվածներին, հային - հայի դեմ հանեց, որ դուրս գան վարչապետիս դեմ, բայց չի հաջողելու քանի ես կամ, Քոչն ու իր արբանյակները չեն կարող անմեղ մարդուն՝ Փաշինյանին տապալեն, , , Թուրք ՔՈՉԻՆ ուզում եմ ասել դու Հոկտեմբերի 27 սարքես դաշնակներիդ հետ ու 23 օր հետո՝ նոյեմբերի 19-ին գնաս Ստամբուլի գագաթաժողովին հանգիստ ստորագրես Արցախը Ադրբեջանի կազմում, հիմա փողով շուրջդ հավաքվածներին Նիկոլի դե՞մ ես տրամադրում, քեզ հայրենասեր ձևացնելով․․․ դու վարչապետից 25 տարի առաջ արդեն ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, եղել ես Հեյդար Ալիևի ձեռքի խաղալիքը, ոնց ուզել այնպես էլ քեզ կառավարել է․ Հեյդար Ալիևի հետ ՄԱԿ-ում ամրագրել եք, որ Արցախը Ադրբեջանի տարաքծքային ամբողջականության մասն է կազմում, հիմա սու՞ր եք ճոճում Վարչապետիս դեմ, , , ու ՀԱՅԱՔՎԵ՞ ես կազմակերպում, թե ԹՈՒՐՔԱՔՎԵ, քանզի քո երակներում թուրքի արյուն է, թուրքի գենն է գերիշխում․․․ ՔԱՆԻ՞ վկայություն բերեմ թուրք Քոչ, որ էն գլխեն ես ծրագրել ոչ միայն Արցախը Ադրբեջանին հանձնելու քո դավադիր ծրագրերը, այլ հենց Հայաստանը՝, գիտցի՛ր, որ 1999-ի հունիսին Հեյդար Ալիևի հետ Սադարակում կնքված «Լաչինը Մեղրու հետ փոխանակելու» գործարքի պահով էլ վկա կա, բայց իրականում Սյունիքն է, ոչ՝ Մեղրին, ասեմ, որ ազդեցիկ մարդ է, որ կարող է այդ գործարքի փաստաթուղթը ներկայացնի, դա էլ վստահել եմ Վարչապետին, որ ինքը այդ մասին բարձրաձայնի․․․» ԱՌԱՅԺՄ ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՅՍ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆԸ, որ կատարել է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գևորգյանը․ անաչառ վերլուծականը, որը կապված է Ստամբուլյան Գագաթաժողովին, որը տեղի է ունեցել 1999-նոյեմբերի 19-ին, այսինքն՝ հոկտեմբերի 27-ի ոճիրից ընդամենը 23 օր հետո․․․այսինքն՝ Քոչի ձեռքերը բռնող չկար այլևս․իր ճամփից արդեն հեռացրել էր Սպարապետին և Կարեն Դեմիրճյանին և միակ տղամարդն ինքն էր Հայաստանում, ով իր դեմ դուրս գար, կյանքով կհատուցեր․․․ և նա Ստամբուլյան գագաթաժողովին իր տղամարդկությունը ցուցադրեց․ որոշեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի բախտը․․․չմոռանամ ավելացնել, 44 օրյա պատերազմից հետո, երբ Պուտինը քանիցս հայտարարեց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, մենք մեղադրեցինք, քանզի նա լավ էլ գիտեր, որ այդ ամբողջ տարածաշրջանը 1813 թ․ ռուս-Պարսկական պատերազմին Պարսկաստանը պարտվեց և Արցախի Գյուլստան գյուղում կնքվեց կապիտուլյացիայի ակտ և այդ ամբողջ տարածաշրջանն՝ այօրվա Ադրբեջանն ու Արցախն անցան Ռուսաստանի տիրապետության տակ․ փաստորեն Ստամբուլյան գագաթաժողովին Ռուսապատկան Արցախն է հանձնվել Ադրբեջանին և Պուտինն ընդունում է, իսկ դրա դիմաց պարզ է, որ Քոչը պետք է Պուտինին խոստանար Հայաստանը․․․այսինքն գործնականում փոխանակում է տեղի ունեցել․ հարցից հարց է բացվում և գորդյան հանգույցը կարծես քանդվում է․ ԱՀԱ․ 44 օրյա սարքած պատերազմ, Պուտինի օգնությամբ պարտությունը կազմակերպելը, ոչ իսկանդերները կրակեցին, ոչ էլ ՍՈՒ-երը․ նա պատերազմը կանգնեցրեց առանց Մինսկի խմբի համանախագահների, ռուս խաղաղապահների տեղակայումը, որոնք իրականում ռուսական բազաներն են վերահսկում, քանզի և գյուղեր հանձնեցին Ադրբեջանին, 7 ամիս իրենց անզոր, դրածոի տեղ պահեցին, ամեն կերպ օգնում են Ալիևին, որ Արցախցիներին ծնկի բերի․․․ ամեն բան լավ հաշվարկած է, անգամ գերիներին չվերադարձնելը և Լաչինում անցակետ դնելը, Հայաստանի տարածքում Ադրբեջանական դրոշի տեղադրմանը խաղաղապահների մասնակցությունը, , , 2021-ին ազերի զինվորներին աննկատ Հայաստանի սահման մտցնելը, և առ այսօր մեր ռազմավարական գործընկերն ու ՀԱՊԿ-ն իրենց պարտականությունները չկատարելը․․․Փաստորեն աղվես Պուտինը քաջատեղյակ էր, որ Քոչը առաջինն է ճանաչել Ստամբուլյան խարտյան և ստորագրել հռչակագիրը․ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այո, Պուտինն ավելի լավ էր տեղեկացված, քան Արցախի նախագահները, Հայաստանում շատ ու շատ ղեկավարներ ու քաղաքագետներ ու հատկապես դաշնակները, որ առ այսօր պարտակում են թուրք քոչի բոլոր հանցագործությունները, քանզի իրենք հանցակիցներ են․ միգուցէ գիտեին, բայց լռում էին, վախենում էին այդ հրեշից․․․ Հանկարծ հիշեցի «Զորի Բալայանի ռուսաց թագավորին գրած բաց նամակը, որ խնդրում էր Գյուլստանի պայմանագրով Արցախը հռչակել Ռուսաստանի մի գավառը» և հիմա ինչու՞ է լռում, , ,
     ***
     ԱՀԱՎԱՍԻԿ․․․ փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գևորգյանի անաչառ վերլուծականից մի հատված․
     «Ստամբուլի հռչակագիրը ևս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: ՀՀ պատվիրակության կողմից Ստամբուլի հռչակագրի ստորագրումը (այսինքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը) ընկալվեց որպես հայկական դիվանագիտության պարտություն և հետընթաց քայլ Բուդապեշտի գագաթաժողովի ձեռքբերումներից, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր որպես բանակցային կողմ: Ստամբուլի հռչակագրի ստորագրմամբ Ղարաբաղը նաև դուրս մղվեց բանակցություններից: »
    
     ՀԻՄԱ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
     «Պետական դավաճանության մեխանիկան»
     Ինչպե՞ս հասկանալ Ստամբուլում Քոչարյանի վարքագիծը։ Ի՞նչ է, նա չհասկացա՞վ այդ պարզունակ քաղաքական հնարքը, որով Ստամբուլի խարտիայում սահմանների անձեռնմխելիության պահպանման սկզբունքի` Հայաստանի անունից անվերապահ արձանագրումն Ադրբեջանն օգտագործելու է որպես տրոյական ձի՝ ապագայում ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման եղանակի կանխորոշման համար։
     Հասկացե՞լ էր Քոչարյանը, որ դրանով ական է դրվում հակամարտության` Հայաստանի եւ Արցախի համար նպաստավոր լուծման տակ... Սա արդեն չի կարող բացատրվել ո՛չ քաղաքական անմեղսունակությամբ, ոչ էլ քաղաքական տգիտությամբ» ։
     Երջանիկ Աբգարյան
     պետական, քաղաքական գործիչ,
     *****
     Այսքանից հետո գնացեք ու ՀԱՅԱՔՎԵԻ ստորագրահավաք կազմակերպեք, , , ամոթ նրանց, ովքեր Քոչի հերթական ազգադավ, դավադիր քայլերին իր մասնակցությունը կբերի, ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ինչպես տեսնում եք հեղափոխությունն ավարտված չէ, պետք է հնչի հեղափոխության վերջին ակորդը․ ներքին թշնամուն իր տեղը ցույց տալու ժամանակն է, եթե իշխանությունները հանդուրժում են, բայց ժողովրդի գիտակից մասսան, ովքեր պետականամետ են, թույլ չեն տա Թուրք Քոչն իր հայակործան ծրագրերը կյանքի կոչի, , , Որպես ազգ պետք է մի մարդու պես ոտքի կանգնենք, պաշտպանենք մեր Վարչապետին, մեր պետականությունը, որ այս դավադիր հայաքվենի գաղափարն իր սաղմնային փուլում ոչնչացնենք, որ դառնա Քոչադաշնակների կարապի երգը․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս, , ,
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1179 | 0 | 0
Facebook