Loading...

Articles

ՏԱՍԸ ՕՐԻՑ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածոսի ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

14:41, Thursday, 03 August, 2023
ՏԱՍԸ ՕՐԻՑ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածոսի ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
     Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Նշվում է օգոստոսի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը) ։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարգ է մատուցվում։ Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
857 | 0 | 0
Facebook