Loading...

Articles

Այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 24-ին

11:52, Monday, 18 July, 2022
Այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 24-ին

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է։
    
    
    

Այս տոնը հայտնի է նաև «Վարդավառ» անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
    
    

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2174 | 0 | 0
Facebook