Ամերիկացի լրագրող, արձակագիր և երգիծաբան Հենրի Լուիս Մենկենի (1880 – 1956 թթ.) մասին ամերիկացի հռչակավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ասել է. «Նա մի մարդ է, որն ամերիկյան գրականության համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ այլ գրող»:
Մենկենը ծաղրել է գրեթե ամեն ինչ՝ շատ դիպուկ բնութագրումներ տալով մարդկանց ու հասարակությանը: Ահա դրանցից մեկը, որը ցույց է տալիս, թե նա ինչ գնահատական է տվել չամուսնացած տղամարդու մտավոր կարողությանը:
«Տղամարդը, - գրում է նա, - կարող է տխմար լինել ու չիմանալ այդ մասին՝ բայց այն դեպքում միայն, եթե նա ամուսնացած չէ»: