Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Տղամարդը ե՞րբ կարող է տխմար լինել և չգիտակցել, որ տխմար է»

20:52, հինգշաբթի, 06 հունիսի, 2024 թ.
«Տղամարդը ե՞րբ կարող է տխմար լինել և չգիտակցել, որ տխմար է»

Ամերիկացի լրագրող, արձակագիր և երգիծաբան Հենրի Լուիս Մենկենի (1880 – 1956 թթ.) մասին ամերիկացի հռչակավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ասել է. «Նա մի մարդ է, որն ամերիկյան գրականության համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ այլ գրող»:

Մենկենը ծաղրել է գրեթե ամեն ինչ՝ շատ դիպուկ բնութագրումներ տալով մարդկանց ու հասարակությանը: Ահա դրանցից մեկը, որը ցույց է տալիս, թե նա ինչ գնահատական է տվել չամուսնացած տղամարդու մտավոր կարողությանը:

«Տղամարդը, - գրում է նա, - կարող է տխմար լինել ու չիմանալ այդ մասին՝ բայց այն դեպքում միայն, եթե նա ամուսնացած չէ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
390 | 0 | 0
Facebook