Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ոգեկոչման արարողություն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին

News Warm
Author:
News Warm
13:15, Friday, 12 April, 2024
Ոգեկոչման արարողություն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը սիրով
     հրավիրում է Ձեզ լուսաբանելու Հայերի
     դեմ իրականացված ցեղասպանության
     զոհերի հիշատակի ոգեկոչման
     արարողությունները։


    

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ պարոն րմենակ Աբրահամեանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության՝ Արտաքին գործերի փոխնախարար Վարդան Սիմոնյանը

հրավիրում են Ձեզ` մասնակցելու Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որը կազմակերպվում է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի կողմից՝ 2024 թ․ ապրիլի 21-ին՝ կիրակի օրը, ժամը՝ 12: 00-ին՝ Գուսան քահանա Ալջանյանի կողմից մատուցված հոգեհանգստյան պատարագից հետո, Ժնեւի առաքելական եկեղեցու Խաչքարի հուշարձանի մոտ։

Հասցե` Հայաստանի հրապարակ, 1256 Շվեյցարական Տրուանեքս։

Ոգեկոչման արարողություն Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Լիոնում


    

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ տիկին Լիտիա Մարկոսեանը, Լիոնում, և այդ շրջանից՝ Արևմտյան Հայաստանի պատգամավոր և պատվավոր հյուպատոս Կարապետ Անթոսեանը հրավիրում են Ձեզ` մասնակցելու Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որը կազմակերպվում է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի կողմից 2024 թ․ ապրիլի 24-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 11: 00-ին ՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ։

Հասցեն ՝Լիոն քաղաքի (Antonin Poncet) Անտոնին Պոնսետ հրապարակ։

Մանդելյո Լա Նապուլում տեղի կունենա՝ հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի Ոգեկոչման արարողությունը
    
    
Ոգեկոչման արարողություն՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Երևանում


    

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Արման Հակոբյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության խոսնակ Արմինե Սահակյանը, Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նելլի Հարությունյանը սիրով հրավիրում են Ձեզ՝ ներկա գտնվելու հայ ժողովրրի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Արարողությունը տեղի է ունենալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 2024 թվականի Ապրիլի 27-ին՝ ժամը 12: 00-ին․ նախագահ Արմենակ Աբրահամեանի բարձր հովանու ներքո։


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
967 | 0 | 0
Facebook