Loading...

Articles

Կարիքավորներին ծառայելուն զինվորագրված ֆրանսիացու պատմածը փոքրիկ աֆրիկուհու մասին

13:18, Saturday, 30 March, 2024
Կարիքավորներին ծառայելուն զինվորագրված ֆրանսիացու պատմածը փոքրիկ աֆրիկուհու մասին

Քարքարոտ արահետով անցնելիս ես հանդիպեցի փոքրիկ եղբորը շալակած մի աղջնակի:

«Զավակս, -հարցրեցի ես նրան, - այդ ի՞նչ բեռ ես տանում»:

Նա նայեց ինձ և ասաց.

«Սա բեռ չէ, սա իմ եղբայրն է»:

Ես պապանձվեցի. աղջնակի խոսքը մեխվել էր ուղիղ սրտիս մեջ:

Եվ երբ մարդկանց վիշտն ու ցավը, մարդկանց դժբախտությունը հուսահատեցնում է ինձ, երբ քաջությունս ու վճռականությունս լքում են ինձ, ես հիշում եմ այդ աղջնակի խոսքը և ինքս ինձ ասում եմ.

«Դու բեռ չես կրում, դա քո եղբայրն է»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
493 | 0 | 0
Facebook