Loading...

Articles

Տատիկի ժառանգությունը. հայկական փախլավա պատրաստելու արվեստը

14:11, Thursday, 11 January, 2024
Տատիկի ժառանգությունը. հայկական փախլավա պատրաստելու արվեստը

Փախլավան արևելյան ուտեստ է՝ սիրված շատերի կողմից։ Թխվածքի այս տեսակն ունի տարբեր բաղադրատոմսեր, որոնց բազմազանությունը կախված է տարբեր մշակույթներից։


    

Հայկական խմորեղեն․ Փախլավա բաղադրություն


    

Ինչպես յուրաքանչյուր այլ բաղադրատոմս, այնպես էլ հայկական փախլավայի բաղադրատոմսն առանձնանում է իր յուրահատկությամբ, իսկ առանցքային դեր ունեն ընդեղենի երեք տեսակները՝ նուշը, ընկույզը և պիստակը։


    

Փախլավայի միջուկը


    

Բազմաշերտ խմորեղենի յուրահատկությունը կազմում է հենց նրա միջուկը, որը համտեսելու հենց առաջին վայրկյանից հնարավոր է զգալ ընդեղենի քաղցրահամ և նուրբ համադրությունը։


    

Նման միջուկ ստանալու համար անհրաժեշտ է մանրացնել ընկույզներն այնքան, մինչև դրանք կստանան անհրաժեշտ խտությունը։ Ստացված զանգվածին անհրաժեշտ է ավելացնել դարչին, շաքարավազ (կամ շաքարի փոշի) և վանիլ։ Հավելումների անհրաժեշտ քանակությունը կարող է որոշվել ըստ ճաշակի և չափաբաժնի։


    

Փախլավայի խմորը


    

Փախլավայի խմոր ստանալու համար անհրաժեշտ է կաթ, խմորիչ և շաքարավազ, այնուհետև թողնել այն մոտավորապես 10 րոպե՝ հանգստանալու համար։ Այդ ընթացքում անհրաժեշտ է խառնել ալյուրը մեկ այլ տարայի մեջ, ավելացնել հալեցված սերուցքային կարագ, թթվասեր, ձու և աղ։


    

Ստացված զանգվածին անհրաժեշտ է ավելացնել հասունացած խմորիչը և հունցել մինչև փափուկ խմորի ստացումը, որից հետո անհրաժեշտ է ծածկել այն սրբիչով մոտ 1, 5 ժամ և պահել այն տաք տեղում։


    

Արդեն հասուն խմորը հարկավոր է բաժանել հավասար մասերի (նախընտրելի է ստանալ 13 հավասար մասեր) ։ Ստացված մասերից երկուսն անհրաժեշտ է միացնել իրար։ Արդյունքում կստացվեն խմորային փոքր շերտեր (ցանկալի է 11 կտոր) և մեկ հաստ կտոր։


    

Տարայի նախապատրաստումը


    

Տարայի վրա անհրաժեշտ է քսել կարագ՝ փոքր քանակության։ Այդ ընթացքում հարկավոր է միացնել վառարանը՝ ջեռուցման ցածր մակարդակով և տաքացնել տարան։


    

Այդ ընթացքում անհրաժեշտ է վերցնել հավի ձու և հարել մինչև այն կստանա կրեմային տեսք, ինչից հետո ավելացնել սառեցված ճարպ և շարունակել հարել։


    

Փախլավայի շերտավորումը


    

Փախլավա պատրաստելու յուրաքանչյուր բաղադրիչ և պատրաստման ընթացակարգ առանձնանում է իր յուրահատկությամբ, և բացառություն չէ շերտավորման ու կտրատման արվեստը։


    

Արդեն իսկ պատրաստված խմորի շերտերին անհրաժեշտ է քսել կարագ (գործընթացը կարող եք իրականացնել հրուշակեղենի խոզանակի օգնությամբ) ։


    

Կարագով պատված տարայի մեջ անհրաժեշտ է դնել պատրաստ խմորի մեծ բաժինը։ Շերտի մակերեսին կրկին անհրաժեշտ է քսել կարագ և ավելացնել պատրաստի միջուկը, այնուհետև կրկնել գործողությունը։ Վերջում անհրաժեշտ է կտրատել խմորը շեղանկյունաձև և յուրաքանչյուր բաժնի վրա դնել մեկական ընկույզ։


    

Փախլավայի թխումը


    

Թխել անհրաժեշտ է 15 րոպե՝ 180°C ջերմաստիճանով։ Հարկ է նշել, որ թխվելու ընթացքում կտրատված բաժինները կարող են կրկին կպչել միմյանց, այս դեպքում անհրաժեշտ է կրկին կտրատել խմորը՝ շեղանկյուն ձևը վերականգնելու նպատակով, ինչից հետո մակերեսին ավելացնել հալեցված կարագ և այն ջեռոցում թողնել ևս 25 րոպե։


    
  • Անհրաժեշտ է պատրաստել մեղրով օշարակ (մեղրի վրա ավելացնել տաք ջուր և խառնել մինչև համասեռ զանգված) ։

  • Փախլավան հանել ջեռոցից և մակերեսի վրա լցնել ստացված օշարակի որոշակի մաս և այն կրկին տեղափոխել ջեռոց՝ մոտ 10 րոպե։

  • Թխված փախլավան անհրաժեշտ է թողնել հանգստանալ մոտ 15 րոպե։


    

Ամփոփում․ Փախլավան որպես մշակույթի և ժառանգության բաղադրիչ


    

Փախլավայի պատրաստման գործընթացն ընգրկում է ստեղծարարության և դարերով փոխանցվող հարուստ բաղադրատոմսի կատարելագործման նրբությունը, որտեղ առանցքային մաս է կազմում հայկական բաղադրատոմսերով թխվածքներ պատրաստելու բազմաշերտ արվեստը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
531 | 0 | 0
Facebook