Loading...

Articles

Իսկ հիմա վերջապես կասեմ այն, ինչն այդպես էլ բեմից չասացի) ) .

00:20, Tuesday, 21 May, 2013
Իսկ հիմա վերջապես կասեմ այն, ինչն այդպես էլ բեմից չասացի) ) .
    
Լիլիթ հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում արթարացել է

    

     Ես, ինչպես նաև, իմ կարծիքով, բոլոր երգիչները միշտ գերադասում ենք երգել կենդանի, սակայն լինում են դեպքեր, երբ, անկախ մեր կամքից, ստիպված ենք լինում անել հակառակը (օրինակ` կտրված է երգչի ձայնը, կամ չի տրվել հնչյունային փորձի հնարավորություն, կամ էլ որոշ դահլիճներ չունեն կենդանի հնչողության համար նախատեսված տեխնիկա և այլն):
     Կոնկրետ «Տաշիր» մրցանակաբաշխությանն իմ ներկայացումը ավելի ուղղված էր ցուցադրելու գեղեցիկ և ակտիվ պարային շոու՝ իմ մի քանի երգերից հավաքված պոպուրիով։ Մրցանակաբաշխությունը վոկալիստների մրցույթ չէ, իսկ մրցույթներում, որտեղ բացառապես պետք է երգել կենդանի, բազմիցս զբաղեցրել եմ առաջատար և գլխավոր տեղեր (ի դեպ, իմ մասնակցած վերջին միջազգային մրցույթին էլ ստացա «Լավագույն վոկալիստ» մրցանակը):
     Բոլոր բարկացածներին է ուղղված խոսքս.
     «Այս հարցն ավելորդ ուռճացնելն անմտություն է, հակառակ դեպքում դուք ստիպված պիտի լինեք տեսահոլովակներ, անգամ շատ երաժշտական TV հաղորդումներ և մեծ շոուներ դիտելիս նույնքան բարկանալ, քանի որ այնտեղ էլ հիմնականում կենդանի չեն երգում երգիչները» ։
     Հ.Գ. Իսկ հիմա վերջապես կասեմ այն, ինչն այդպես էլ բեմից չասացի) ) .
     -ՇՆՈՐՀԱԿԱ՜Լ ԵՄ……) ) ) ) ) ) ) ) ) ) ) )
Source: Aram's Blog
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4310 | 7 | 0
Facebook