Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Քաղաքագիտական կարևոր նշանակության արդիական գիրք. Արման Կիրակոսյան

00:08, Thursday, 12 April, 2012
Քաղաքագիտական կարևոր նշանակության արդիական գիրք. Արման Կիրակոսյան

Պատ­մա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Սևակ Մելիքյանի ու­սում­­նա­սի­րութ­յու­նը նվիր­ված է հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­­տա­տ­­­­մանն ու զար­գաց­մա­նը 1991-2000 թթ.: Հե­ղի­նակն իր առջև խնդիր է դրել ու­սում­նա­սի­րել նշված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տար­բեր ո­լորտ­նե­րում հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գա­ցու­մը, ԱՄՆ դիր­քո­րոշ­ման վեր­լու­ծութ­յու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նա­հար­ցի խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի և Հա­յոց ցե­ղա­սպա­նութ­յան ճա­նաչ­ման նկատ­մամբ, ա­մե­րի­կա­հայ հա­մայնք-Հա­յաս­տան փոխ­հա­րա­­բե­րութ­յուն­նե­րի ձ­ևա­վո­րումն ու ըն­թաց­քը:

Նկա­տի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հան­դի­սա­նում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ար­տա­­­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռաջ­նա­յին ուղ­ղութ­յուն­նե­րից մե­կը, գիրքն ու­նի ար­դիա­կան և քա­ղա­քա­գի­տա­կան կարևոր նշա­նա­կութ­յուն: Այն հե­տաքր­քիր նո­րույթ է նո­րա­գույն շրջա­նի հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­զոտ­ման գոր­ծում:

Հե­ղի­նակն ա­ռա­ջին ան­գամ շրջա­նա­ռութ­յան մեջ է դրել ու­սում­նա­սիր­վող շրջա­նին վե­րա­բե­րող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան պատ­մա-դի­վա­նա­գի­տա­կան բա­ժնի, նույն նախարարության ԱՄՆ-ի և Կա­նա­դա­յի վար­չութ­յան ար­խի­վա­յին նյու­թե­րը` երկ­կողմ միջ­պե­տա­կան պայ­մա­նա­գ­­րեր, պաշ­տո­նա­կան այ­ցե­լութ­յուն­նե­րի սղա­գ­­­րութ­յուն­ներ, ար­ձա­նա­գրութ­յուն­ներ և դի­վա­նա­­գի­տա­կան նա­մա­կա­գրութ­յուն: Ու­սում­նա­սի­րութ­յան մեջ օգ­տա­գործ­ված են նաև Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վում պահ­վող ՀՀ ­կա­ռա­վա­րութ­յան և ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան, ինչ­պես նաև Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան-ինս­տի­տու­տի ֆոն­դե­րի նյու­թե­րը, ԱՄՆ կոնգ­րե­սի, կա­ռա­վա­րութ­յան և ա­ռան­ձին նա­հանգ­նե­րի ար­խի­վա­յին փաս­տա­թղթե­րը:

Հայ-ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կան կա­պե­րի հաս­տա­տումն ու ամ­րա­պնդու­մը վերնագիրը կրող գլխի ա­ռա­ջին են­թագլ­խում հե­ղի­նա­կը վեր­լու­ծում է Խորհր­դա­յին Միութ­յան փլու­զու­մից հե­տո Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծա­շրջա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի և գեր­տե­րութ­յուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր­ներն ու նպա­տակ­նե­րը: Երկ­րորդ են­թագլ­խում լու­սա­բան­վում են Հա­յաս­տա­նի և ԱՄՆ-ի միջև դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման, 1991-1995 թթ. ա­ռա­ջին միջ­պե­տա­կան շփում­նե­րի, փո­խայ­ցե­լութ­յուն­նե­րի, Երևա­նում և Վա­շինգ­տո­նում դես­պա­նութ­յուն­նե­րի բաց­ման հետ առնչ­վող ման­րա­մաս­նե­րը: Եր­րորդ են­թագլ­խում քննարկ­վում են 1995-2000 թթ. քա­ղա­քա­կան և անվ­տան­գութ­յան երկ­խո­սութ­յա­նը վե­րա­բե­րող հար­ցեր, կարևոր­վում է Հա­յաս­տա­նի հար­ցե­րով զբաղ­վող խորհր­դա­րա­նա­կան խմբի ստեղծ­ման և ձ­ևա­վոր­ման նշա­նա­կութ­յու­նը հայ-ա­մե­րիկ­յան միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման գոր­ծում:

Ու­սում­նա­սի­րութ­յան երկ­րորդ գլու­խը նվիր­ված է հայ-ա­մե­րիկ­յան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յա­նը: Ա­ռա­ջին են­թա­գլխում հե­ղի­նա­կը լու­սա­բա­նում է միջ­պե­տա­կան տնտե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան սկզբնա­վոր­ման ըն­թաց­քը, առևտրատն­տե­սա­կան բնա­գա­վա­ռում ստո­րա­­գրված ա­ռա­ջին պայ­մա­նագ­րե­րը: Երկ­րորդ և եր­րորդ են­թա­գլուխ­նե­րը նվիր­ված են Հա­յաս­տա­նին հատ­կաց­վող ԱՄՆ մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յան տրա­մադր­մանն առնչ­վող հար­ցե­րին: Հա­յաս­տա­նին հատ­կաց­վող ԱՄՆ օգ­նութ­յան ըն­թաց­քը բա­ժան­ված է ե­րեք հիմ­նա­կան փու­լի. ա) 1992-95 թթ.` մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յուն. բ) 1996-98 թթ.` զար­գաց­մա­նը նպաս­տող օգ­նութ­յուն. գ) 1999 թ. սկսած` մաս­նա­վոր սեկ­տո­րի զար­գաց­մա­նը, ներդ­րում­նե­րի խրա­խու­սմա­նը և աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը նպաս­տող օգ­նութ­յուն: Հե­ղի­նա­կը ման­րա­մաս­նո­րեն քննար­կում է ԱՄՆ գե­րա­տես­չութ­յուն­նե­րի օգ­նութ­յան ծրագ­րե­րը Հա­յաս­տա­նում առևտրի, սննդի արդ­յու­նա­բե­րութ­յան, գյու­ղա­­տնտե­սութ­յան, է­ներ­գե­տի­կա­յի և այլ ո­լորտ­նե­րում:

Եր­րորդ գլխի ա­ռա­ջին և երկ­րորդ են­թագ­լուխ­նե­րում հեղինակը քննար­կում է ու­սում­նա­սիր­վող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հայ-ա­մե­րիկ­յան գի­տակր­թա­կան և մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յանն առնչ­վող բազ­մա­թիվ հար­ցեր, վեր­լու­ծում է միջ­պե­տա­կան պայ­մա­նա­գ­­րերն այդ ո­լորտ­նե­րում, հայ մաս­նա­գետ­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի, կրթութ­յան բնա­գա­վա­ռի աշ­խա­տող­նե­րի մաս­նակ­ցութ­յունն ա­մե­րիկ­յան տար­բեր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ծրագ­րե­րին: Եր­րորդ են­թա­գլխում ման­րա­մաս­նո­րեն լու­սա­բան­ված է ա­մե­րի­կա­հայ կազ­մա­կեր­­պութ­յուն­նե­րի մար­դա­սի­րա­կան օգ­նութ­յան, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում տնտե­սա­կան, գի­տա­կան, մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին նրանց մաս­նակ­ցութ­յանն առնչ­վող փաս­տեր:

ԱՄՆ-ը և Հայ դա­տը. ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յու­նը ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին վերնագիրը կրող գլխի ա­ռա­ջին են­թա­գլխում հե­ղի­նա­կը վեր­լու­ծում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նախն­դիր­նե­րը, Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև գո­յութ­յուն ու­նե­ցող խնդիր­նե­րը, հայ-ա­մե­րիկ­յան կա­պե­րը ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի և թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծակ­ցութ­յան պայ­ման­նե­րում: Երկ­րորդ են­թագլ­խում ման­րա­մաս­նո­րեն վեր­լուծ­վում է ԱՄՆ քա­ղա­քա­կա­նութ­յու­նն ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան հար­ցում` սկսած 1991 թվա­կա­նից: Հիմն­վե­լով հիմ­նա­կա­նում մա­մու­լի նյու­թե­րի և քա­ղա­քա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի վրա, հե­ղի­նա­կը քննում է ԱՄՆ դիր­քո­րո­շու­մը և մաս­նակ­ցութ­յու­նը հիմ­նա­հար­ցի խա­ղաղ կար­գա­վոր­ման Մինս­կի խմբի ե­ռա­նա­խա­գա­հող­նե­րի միջ­նոր­դութ­յամբ տե­ղի ու­նե­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րի տար­բեր փու­լե­րում: Եր­րորդ են­թա­գլխում լու­սա­բան­վում է ու­սում­նա­սիր­վող ժա­մա­նա­կաշր­ջա­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցը ԱՄՆ-ում:

Այս­պի­սով, գրքի հե­ղի­նակը կա­տա­րել է կարևոր մի աշ­խա­տանք, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել 1991-2000 թթ. ըն­թաց­քում տար­բեր բնա­գա­վառ­նե­րում հայ-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ու­սում­­նա­սիր­ման ա­ռա­ջին փոր­ձե­րից մե­կը: Այն կա­րող է օգ­տա­կար լի­նել դի­վա­նա­գետ­նե­րի, մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րի, քա­ղա­քա­գետ­նե­րի և ու­սա­նող­նե­րի հա­մար:
    
     Արման Կիրակոսյան
     Պատմական գիտությունների դոկտոր
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
8699 | 0 | 0
Facebook