Loading...

Articles

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ընկերությունը էլ երբեք առաջվանը չի լինի, երբեք… բացակա մարդ կա». ընկերները՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանի մասին

Armen
Author:
Armen
21:19, Tuesday, 05 September, 2023
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ընկերությունը էլ երբեք առաջվանը չի լինի, երբեք… բացակա մարդ կա». ընկերները՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված Վաչագան Վարդանյանի մասին

Ժենյա Գրիգորյանը գրում է. Վաչագան ջան, անասելի ցավ պատճառեցիր… պապանձվել եմ… ու չգիտեմ, քո հետ կապված որ մի դեպքը հիշեմ…
     Հիշում եմ, երբ առաջին անգամ մտա դասարան Լույսի կտոր տղա չարաճճի հայացքով, հիշում եմ միջոցառումներին հումորներով, հիշում եմ` հերթական միջոցառման սցենարը գրելիս ինձ Կապուտիկյան էիր անվանում, հիշում եմ՝ դասի չգալուց պարտադիր նկարում էիր գործ անելիս ինձ ուղարկում, թե տես աշխատասեր տղա եմ, հիշում եմ՝ ոնց էիր մատնանշում դասընկերներիդ, թե բանակ գնալուց վախենում են, ես չեմ վախենում, պատերազմի օրերին էլ հարցնում էիր’ անչափահասները կարող են գնալ կռիվ…: Վաչիկ ջան կարդում եմ վերջին նամակներդ ու չեմ հավատում, որ էլ չես գրելու… ընկեր Գրիգորյան լավ ե՞ք… Վաչիկ ջան, չեմ ուզում ցավակցական որևէ խոսք գրեմ, ասեմ, դու միշտ կենդանի կլինես իմ հուշերում:
     Քո սիրած մեղեդին եմ մեջբերում… ու չեմ զլանա ու էլի կասեմ՝ հերոս որդիներ այլևս չեմ ուզում, ուզում եմ հենց էնպես առանց փառքի տուն գաք…

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված Վաչագան Վարդանյանը Շիրակի մարզի Լանջիկ համայնքից էր, 8 ամսվա զինծառայող էր:

Օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07: 50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ուներ 3 զոհ:


     ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
245 | 0 | 0
Facebook