Հրաշքով 3 ողջ մնացած զինվորներից մեկը Գարուշն է, Լոռու մարզի Սպիտակ քաղաքից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝
ԱՅՍՏԵՂ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01: 30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։