Loading...

Articles

Օսմանի թողած անձնական գույքը թուրքական մի որևէ ցեղապետի հարստությունից ավելի չի եղել

12:42, Sunday, 22 January, 2023
Օսմանի թողած անձնական գույքը թուրքական մի որևէ ցեղապետի հարստությունից ավելի չի եղել

Թուրքերի առաջին սուլթանները պարզակենցաղ վաչկատուններ են եղել, բայց երբ նրանց հիմնած պետությունը մեծացել ու տարածվել է և բազմաթիվ ազգեր իրենց հարստություններով այդ պետության ստրուկներն են դարձել, տեղի է ունեցել այն, որ ստորին մշակույթին, պարզունակ կենցաղավարությանը պատկանող աշխարհակալը թողել է իր նահապետական նիստուկացը, վարք ու բարքը և ենթարկվել է իր նվաճած բարձր մշակույթ ունեցող ազգերի սովորություններին և իր համար ստեղծել է աշխարհը վայելողի մի նոր դիրք:

Օսման Առաջինին, որը կայսրության հիմնադիրն է և առաջինն է, որ իրեն «սուլթան» է հռչակել, օրինակ, Գազի պատվանունն է տրվել: Իսկ «գազի» նշանակում է «գինվոր»:

«Գազի» մականվամբ է մեծարվել նաև նրա որդին՝ Օրհան Առաջինը:

Օսմանի թողած անձնական գույքը թուրքական մի որևէ ցեղապետի հարստությունից ավելի չի եղել: Նա թողել է մեկ գդալ, մեկ աղաման, մեկ հատ նոր պարեգոտ, մեկ փաթթոց, ձիեր, մի քանի լծկան եզ և ոչխարի մի ոչ մեծ հոտ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1247 | 0 | 0
Facebook