Թվաց ապրում եմ հրաշքում, երջանկությունն էր այցելել ու ամուր գրկել ինձ: Միայն քո կողքին էի ապրում ու ինձ լիարժեք զգում: Դու իմ հրաշքն էիր, անգամ հրաշք էր այն, որ իմ ծննդյան հաջորդ օրը քոնն էր: Առաջինը քո զանգն էր.
-Շնորհավոր արևս, շատ եմ քեզ սիրում:
Ծննդյանս օրվա լավագույն մաղթանքը, որի շնորհիվ ժպիտը դեմքիս էր ամբողջ օրվա ընթացքում: Գրկել էի քո նվիրած խաղալիքը. չէ՞ որ ես քեզ համար փոքրիկ երեխա էի անկախ իմ տարիքից:
Գիտե՞ս, երազում էի ես զանգել քեզ առաջինն ու շնորհավորել ծնուդդ նույն խոսքերով.
-Շնորհավոր արևս, շատ եմ քեզ սիրում:
Զանգեցի, անհասանելի էիր: Մի վայրկյանում տխրությունն այցելեց: Ամբողջ օրը սպասեցի զանգիդ, իսկ հեռախոսն անգութորեն լռում էր: Ես մենակ էի, ինձ հետ էին միայն արցունքներս: Գիշեր էր...զանգ..
- Կներես, էլ քեզ չեմ սիրում: Արի մնանք ընկերներ:
Խոսքերդ դաշունահարեցին սիրտս: Սիրտս նմանվեց մի աշնան տերևի, որը հոգնել էր անվերջ քամու դեմ պայքարից...սիրտս լռեց, էլ չպայքարեց: Չէի ուզում քեզ կորցնել, համաձայնվեցի ընկերներ մնալու առաջարկիդ:
Հիմա մենք ընկերներ ենք, բայց ամեն օր վիճում ենք: Դու ինձ մոռացել ես, անգամ չենք խոսում: Ամենամեծ դժբախտությունը՝ ցավը չզգալն է: Ես հիմա չեմ զգում քո տված ցավերը: Չգիտեմ ինչքան կդիմանամ: Գուցե քեզ թողնեմ, որ հեռանաս, միևնույն է առանց ինձ շատ երջանիկ ես:
Փորձում եմ սրտիս ձայնը լռեցնել, նա հոգնել է արդեն, պայքարի ուժ է խնդրում և անվերջ կրկնում.
- Դու իմ կյանքի արևն ես: Հասկացի'ր, սերը չի վերջանում ընկերությամբ: Ես քեզ սիրում եմ...