Loading...

Articles

Բիզնեսմենն ու հոգևորականները

15:31, Wednesday, 11 January, 2023
Բիզնեսմենն ու հոգևորականները

Ամերիկյան ոչ մեծ մի քաղաքում բիզնեսմենը որոշում է գինետուն բացել: Քաղաքի իշխանությունները նրան թույլատրում են գինետունը կառուցել այն փողոցում, որտեղ այդ բնակավայրի եկեղեցին է: Եկեղեցու գրեթե հարևանությամբ գինետան կառուցումը, հարկավ, հոգևորականության սրտով չի եղել, և նրանք ամեն քարոզի ժամանակ պարսավել են բոլոր այն հաստատությունները, որոնք ոգելից խմիչք են վաճառելիս եղել և, բնականաբար, նրանց պարսավանքից զերծ չի մնացել նաև այս նոր գինետան կառուցումը: Հոգևորականներն իրենց ծխականներին կոչ են արել՝ աղաչել Աստծուն, որ նա պատժի այս բիզնեսմենին ու խափանի նրա բիզնեսը:

Գինետան բացումն ազդարարելուց մեկ օր առաջ սաստիկ ամպրոպ է լինում, և կայծակը հարվածում է գինետանն ու կառույցն ամբողջովին այրվում է: Հոգևորականներն ու ծխականներից շատերն, ինչ խոսք, ուրախացել են, բայց գինետան տերը հոգևորականներին դատի է տվել և հասցված վնասի հատուցում է պահանջել: Դատարանում հոգևորականները հերքել են բիզնեսմենի բոլոր մեղադրանքներն ու մերժել նրա պահանջը:

Կողմերին լսելուց հետո դատավորն ասել է.

«Ես դեռևս չգիտեմ, թե ինչ վճիռ եմ կայացնելու, բայց, գործի նյութերին ծանոթանալով, այն տպավորությունն ստացա, թե գինետան տերը հավատում է աղոթքի զորությանը, իսկ եկեղեցու ղեկավարությունը, չգիտեմ ինչու, չի հավատում»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
775 | 0 | 0
Facebook