Loading...

Articles

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Annie
Author:
Annie
22:06, Monday, 13 May, 2013
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
     Երևակայությանս խորը ծովում պատկերդ եմ փնտրում: Աստվա՛ծ իմ, ինչու՞ չեմ գտնում: Սեր կոչվող հսկա նավում քե՛զ եմ փնտրում: Աստվա՛ծ իմ, ինչու՞ չեմ գտնում: Անգամ հույս կոչվող փոքրիկ ու մութ սենյակում Աստվա՛ծ իմ, ինչու՞ նրա պատկերը չեմ գտնում.... Գուցե նա չկա: Գուցե նա թաքնվու՞մ է: Միգուցե նա էլ ինձ պես գիտակցում է, որ սխալ է իմ փնտրտուքը: Բայց ես փնտրում եմ: Աչքերս փակ վազում եմ ու ուզում եմ հասնել ինչ-որ մի կանգառ, ուր դու կլինես կանգնած, ու կասես «սպասում էի»: Գուցե այս խոսքերը կյանքում չհնչի: Գուցե ոչ-ոք չսպասի: Դա բան չի փոխի իմ սրտում, մե՛կ է, շարունակելու եմ երևակայությանս խորը ծովում պատկերդ փնտրել ու չգտնել…
     Բինա
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3802 | 0 | 0
Facebook