Loading...

Articles

Աշխատանքային պայմաններից դժգոհ առագաստը

12:23, Monday, 26 September, 2022
Աշխատանքային պայմաններից դժգոհ առագաստը

-Նորից քամի փչեց, - զայրացավ առագաստ, նեղսրտեց ու փքվեց: - Մի՞թե հնարավոր է այսպիսի պայմաններում աշխատել:

Բայց շուտով քամին դադարեց, ու առագաստը թուլացած կախ ընկավ կայմից ու անշարժացավ. նա այլևս չէր ուզում աշխատել:

Իսկ երբ նորից քամի փչեց, առագաստը նորից փքվեց ու բարձրաձայն տրտնջաց.

-Ա՛յս ինչ զզվելի աշխատանք է. ամբողջ օրը նզովվածի պես տանջվում եմ: Գոնե՛ քամին դադարեր, որ կարողանայի մի քիչ շունչ քաշել, մի քիչ հանգստանալ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
761 | 0 | 0
Facebook