Զինվորը բանակից զանգում է մորը.
_ Մա՛մ, բարև՛, ինչպե՞ս ես:
_ Բարև՛, տղա՛ս, լավ եմ, իսկ դու՞ ինչպես ես:
_ Ես էլ եմ լավ, մա՛մ, 5 օրից տուն եմ գալիս:
_ Անչափ ուրա՜խ եմ, տղա՛ս:
_ Մա՛մ, ինձ հետ ընկերս էլ է գալու, կարո՞ղ է մի քանի օրով մեր տանը մնալ:
_ Իհարկե՛, թող թեկուզ 1 ամիս էլ մնա:
_ Մա՛մ... ուղղակի նա կորցրել է իր ոտքը նռնակի պայթյունի ժամանակ...
_ ...բայց...նա մեզ համար բեռ է դառնալու...ասա նրան, որ մեր տանը տեղ չկա, թող ուրիշ տեղ գնա:
...Մի քանի օրից զանգում են մորն ու ասում, որ տղան ինքնասպան է եղել ու մի երկտող է թողել. ՛՛Կներե՛ս, մա՛մ, ես չեմ ուզում քեզ համար բեռ դառնալ''....