Loading...

Articles

Այն մասին, թե ինչու է Ֆրանսիայի Գրենոբլը մի կարճ ժամանակաշրջան այլ անուն կրել

19:47, Thursday, 11 August, 2022
Այն մասին, թե ինչու է Ֆրանսիայի Գրենոբլը մի կարճ ժամանակաշրջան այլ անուն կրել

Այս քաղաքն անվանափոխվել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության տարիներին, և անվանափոխելու դրդապատճառը եղել է հեղափոխականների ատելությունը ազնվականների ու բոլոր հարուստների նկատմամբ: Բանն այն է, որ Grenoble-ի երկրորդ մասնիկը՝ «noble» -ը ազնվական է նշանակում, իսկ ազնվականությունն այն ժամանակի Ֆրանսիայի ստորին խավերի շրջանում այնքան արգահատելի ու մերժելի է եղել, որ Գրենոբլի «նոբլ» -ը դեն է նետվել և դրա փոխարեն կցվել է «libre» («ազատ») բառը: Մոտավորապես տասը տարի քաղաքն անվանվել է Գրելիբրը (Grelibre), և Նապոլեոնն է, որ համարձակվել է անտեսել ազնվականներին ատող ազատասերներին ու վերականգնել քաղաքի նախկին անունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2078 | 0 | 0
Facebook