Loading...

Articles

ՑԱՆԿԱՄՈԼ ԱՄԱՌ

20:56, Wednesday, 15 June, 2022
ՑԱՆԿԱՄՈԼ ԱՄԱՌ
    
    

Ծե՞ր էր արևը -

Ոչ ոք չիմացավ՝

Մահացավ ծովի ալիքի վրա,

Ամռան հևոցից կեսօրը տնքա՜ց

Ու անուժ փլվեց քաղաքի վրա…


    

Քաղաքի աղջիկները

Դարձան համարձա՜կ…

Ինչպես բյո՜ւր, փոքրի՜կ վառ արեգակներ

Դանդաղ հանվեցին ամռան քողի տակ

Ու մի վազք սկսվեց հերարձակ ու խենթ:


    

Տարեցներն իրենց մե՜ջքը ուղղեցին,

Ու ոլորեցին բեղերը ճերմակ -

Ասես մի անհայտ բարի ձեռքերից

Քիչ թեթևացավ ցա՜վը ծերության…


    

…և պոետներն էլ ծերերի նմա՜ն

Դուրս եկան իրենց տողերից թախծո՜տ-

Ձեռքերում անափ ծիածաններ վառ՝

Մի քիչ խելագա՜ր, մի քիչ էլ կրքոտ:


    

Հորձանքը ամռան

Սարը բարձրացավ

Գլխակախ սարը դարձավ պատանի,


    

Ծե՞ր էր արևը-

Ոչ ոք չիմացավ -

Արևը կուլ գնաց ծովի ալիքին…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1066 | 0 | 0
Facebook