Loading...

Articles

«ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԵՆԱՐԱՆԻՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

13:07, Tuesday, 07 May, 2013
«ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԵՆԱՐԱՆԻՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
    
    

2013թ. Ապրիլի 19-ին Չարենցավանի Եղ. Չարենցի անվան N5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Այբենարանի հրաժեշտին, որը կազմակերպել էր 1 «ա» դասարանի դասվար Սուսաննա Եսայանը:

Գեղեցիկ զարդարված դահլիճում թևածեց մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի «Եվ այր մի Մաշտոց» -ից մի հատված: Հաղորդավարները ողջունեցին և ներկայացրեցին երեխաներին:

Սովորողների շուրթերից հնչեցին ոտանավորներ` մեր ոսկեղենիկ տառերը ստեղծող Մ.Մաշտոցի, հայոց լեզվի, ուսուցչի և հայրենիքի մասին: Փոքրիկ բեմականացումներով հանդես եկան հեքիաթի հերոսները, որոնք որոշեցին ուղղել իրենց սխալները և լավ սովորել: Բուրատինոյի տրված ոսկե բանալիով ուղևորվեցին ճանապարհորդության և բացեցին գիտելիքների աշխարհի դարպասները:

Միջոցառման ընթացքում հնչեցին հանելուկներ, պար-երգեր, պարեր, որոնք ավելի հետաքրքիր և նոր շունչ հաղորդեցին արդեն իսկ հրաշալի միջոցառմանը:

Միջոցառման վերջում դասվարը շնորհավորեց աշակերտներին և նվիրեց գրքեր` ի հուշ ցերեկույթի:

Շնորհավորեցին և շնորհակալական խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Ա.Խաչատրյանն ու ծնող Լուսինե Խաչատրյանը:


    

Դասվար Ս.Եսայան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
12136 | 0 | 0
Facebook