Նոր գաղափարներն ըմբռնելը դժվար չէ, դժվարը հին գաղափարներից խույս տալն է
![]() «Երիտասարդական տարիքը կյանքի մի փուլ չէ, այն հոգեվիճակ է, կամքի արդյունք, հուզական սաստկություն, անհամարձակության նկատմամբ քաջության հաղթանակ, հարմարավետասիրության նկատմամբ արկածախնդրության համ: Դուք նույնքան երիտասարդ եք, որքան ձեր հավատքը, նույնքան ծեր՝ որքան ձեր կասկածը, նույնքան երիտասարդ, որքան ձեր ինքնավստահությունը, նույնքան երիտասարդ, որքան ձեր հույսը, նույնքան ծեր, որքան ձեր սրտաբեկությունը»: Սեմուել Ուլման (1840 - 1924), ամերիկացի գործարար, բանաստեղծ, կրոնական գործիչ *** «Քո ներսում բարու աղբյուրն է, մի աղբյուր, որը միշտ պատրաստ է բխել, եթե դու շարունակես փորել»: Մարկոս Ավրելիոս (121 - 180), Հռոմի կայսր, փիլիսոփա *** «Միշտ պետք է անել այն, ինչն անելու կարողությանդ չես հավատում»: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 - 1945), ԱՄՆ 32-րդ նախագահ *** «Ես հետաքրքրված եմ ապագայով, որովհետև որոշել եմ կյանքիս մնացորդն այնտեղ անցկացնել»: Վուդի Ալեն (1935 -), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, «Օսկար» -ի քառակի մրցանակակիր, գրող *** «Որտեղ կամքն է, այնտեղ էլ ճանապարհն է»: Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ *** «Ամեն մարդ պարտավոր է հորինել իր ճանապարհը»: Ժան-Պոլ Սարտր (1905 - 1980), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ, մանկավարժ, «Նոբել» մրցանակակիր *** «Ծեր լինելը հրաշալի է, միայն թե մի մոռացիր, թե ինչ է նշանակում «սկսել» -ը»: Թեոդոր Հերցլ (1860 - 1904), Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիր *** «Միակ բանը, որ ի սկզբանե ձախողման է դատապարտված, դա այն է, որը դու չես փորձում անել»: Պոլ-Էմիլ Վիկտոր (1907 - 1995), ֆրանսիացի ազգագրագետ *** «Դուք շարունակո՞ւմ եք փորձել: Դուք շարունակում եք ձախողվե՞լ: Ո՛չինչ: Նորի՛ց փորձեք, նորի՛ց ձախողվեք, դարձյա՛լ ձախողվեք»: Սեմյուել Բեկետ (1906 - 1989) , ֆրանսիացի և իռլանադացի բանաստեղծ, դրամատուրգ *** «Եթե մենք բնությունը մեզ առաջնորդող դարձնենք, երբեք մեր ընտրած ճանապարհից չենք շեղվի»: Կիկերոն (մ.թ.ա. 106 - 43) , հռոմեական քաղաքական գործիչ, հռետոր, փիլիսոփա, գիտնական *** «Հարափոփոխ աշխարհի հետ բախվելիս՝ ավելի լավ է մտածել փոփոխություններ կատարելու, քան վիրակապը փոխելու մասին»: Ֆրենսիս Բլանշ (1921 - 1974) , ֆրանսիացի կատակերգակ դերասան *** «Նա, ով առանց խենթության է ապրում, իր պատկերացրածի չափ իմաստուն չէ»: Ֆրանսուա դը լա Ռոշֆուկո (1613 - 1680) , ֆրանսիացի գրող *** «Առանց երազի հասարակությունն անապագա հասարակություն է»: Կարլ Գուստավ Յունգ (1875 - 1961) , շվեյցարացի հոգեբան, մանկավարժ *** «Բարի գործ արեք՝ թեկուզ քիչ-քիչ, որովհետև բարության այդ փոքրիկ մասնիկները մեկտեղվելով՝ կերպարանափոխում են աշխարհը»: Դեսմոնդ Տուտու (1931 - 2021) , Քեյփթաունի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս, «Նոբել» մրցանակակիր *** «Խոսքը, իհարկե, չի վերաբերում այս շարունակական չարիքին հակադրվելուն, խոսքը չի վերաբերում երանավետ ու միամիտ հրեշտակայնությանը: Խոսքը վերաբերում է ապագայի նկատմամբ «հոռետեսական» և «լավատեսական» վերաբերմունքների միջև անպտուղ այլընտրանքայնությունից ձերբազատվելուն և իրատեսական, հստակ, գործնական մոտեցմանը, որովհետև աշխարհի առօրյա կյանքում դրական փաստերը շատ-շատ են (ապագայի համար վճռորոշ բացահայտումներ, կոլեկտիվ արարումներ, համերաշխություն, առատաձեռնություն, կամավոր աշխատանք, միջմշակությանին կապեր և այլն) : Դուք եք պարտավոր իմանալ, թե ինչպես դրանք առաջ մղել: Հիշողությունը ոչ միայն գոյատևման մասին հիշողությունն է, այն նաև հիշողություն է արարման մասին: Իրար կապակցված դրական փաստերը մեզ օգնում են ունենալ վաղվա օր, առաջիկա ամիսներ և ապագան կառուցելու ցանկություն»: Ժոել դը Ռոնսե (1937 -) , ամերիկացի գիտնական *** Համատարած խաբեության ու ստի ժամանակաշրջանում հենց միայն ճշմարտությունն ասելը հեղափոխական արարք է: Ջորջ Օրուել (1903 - 1950) , բրիտանացի գրող, լրագրող և հրապարակախոս *** Աշխարհը մութ ու մռայլ է թվում, երբ մենք փակում ենք մեր աչքերը: Հնդկական ասացվածք *** Լավատեսությունն Աստծուց է բխում, իսկ հոռետեսությունը ծնվել է մարդու ուղեղում: Արաբական ասացվածք *** Եթե քո մեջ ուրախություն կա, այն կգտնես նաև քեզանից դուրս: Վիկտոր Հյուգո (1802 - 1885) , ֆրանսիացի գրող |