Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր գաղափարներն ըմբռնելը դժվար չէ, դժվարը հին գաղափարներից խույս տալն է

17:04, շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Նոր գաղափարներն ըմբռնելը դժվար չէ, դժվարը հին գաղափարներից խույս տալն է

«Երիտասարդական տարիքը կյանքի մի փուլ չէ, այն հոգեվիճակ է, կամքի արդյունք, հուզական սաստկություն, անհամարձակության նկատմամբ քաջության հաղթանակ, հարմարավետասիրության նկատմամբ արկածախնդրության համ: Դուք նույնքան երիտասարդ եք, որքան ձեր հավատքը, նույնքան ծեր՝ որքան ձեր կասկածը, նույնքան երիտասարդ, որքան ձեր ինքնավստահությունը, նույնքան երիտասարդ, որքան ձեր հույսը, նույնքան ծեր, որքան ձեր սրտաբեկությունը»:

Սեմուել Ուլման (1840 - 1924), ամերիկացի գործարար, բանաստեղծ, կրոնական գործիչ

***

«Քո ներսում բարու աղբյուրն է, մի աղբյուր, որը միշտ պատրաստ է բխել, եթե դու շարունակես փորել»: Մարկոս Ավրելիոս (121 - 180), Հռոմի կայսր, փիլիսոփա

***

«Միշտ պետք է անել այն, ինչն անելու կարողությանդ չես հավատում»:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 - 1945), ԱՄՆ 32-րդ նախագահ

***

«Ես հետաքրքրված եմ ապագայով, որովհետև որոշել եմ կյանքիս մնացորդն այնտեղ անցկացնել»:

Վուդի Ալեն (1935 -), ամերիկացի կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, «Օսկար» -ի քառակի մրցանակակիր, գրող

***

«Որտեղ կամքն է, այնտեղ էլ ճանապարհն է»:

Ուինսթոն Չերչիլ (1874 - 1965), Մեծ Բրիտանիայի վարչապետ

***

«Ամեն մարդ պարտավոր է հորինել իր ճանապարհը»:

Ժան-Պոլ Սարտր (1905 - 1980), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ, մանկավարժ, «Նոբել» մրցանակակիր

***

«Ծեր լինելը հրաշալի է, միայն թե մի մոռացիր, թե ինչ է նշանակում «սկսել» -ը»:

Թեոդոր Հերցլ (1860 - 1904), Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիր

***

«Միակ բանը, որ ի սկզբանե ձախողման է դատապարտված, դա այն է, որը դու չես փորձում անել»:

Պոլ-Էմիլ Վիկտոր (1907 - 1995), ֆրանսիացի ազգագրագետ

***

«Դուք շարունակո՞ւմ եք փորձել: Դուք շարունակում եք ձախողվե՞լ: Ո՛չինչ:

Նորի՛ց փորձեք, նորի՛ց ձախողվեք, դարձյա՛լ ձախողվեք»:

Սեմյուել Բեկետ (1906 - 1989) , ֆրանսիացի և իռլանադացի բանաստեղծ, դրամատուրգ

***

«Եթե մենք բնությունը մեզ առաջնորդող դարձնենք, երբեք մեր ընտրած ճանապարհից չենք շեղվի»:

Կիկերոն (մ.թ.ա. 106 - 43) , հռոմեական քաղաքական գործիչ, հռետոր, փիլիսոփա, գիտնական

***

«Հարափոփոխ աշխարհի հետ բախվելիս՝ ավելի լավ է մտածել փոփոխություններ կատարելու, քան վիրակապը փոխելու մասին»:

Ֆրենսիս Բլանշ (1921 - 1974) , ֆրանսիացի կատակերգակ դերասան

***

«Նա, ով առանց խենթության է ապրում, իր պատկերացրածի չափ իմաստուն չէ»:

Ֆրանսուա դը լա Ռոշֆուկո (1613 - 1680) , ֆրանսիացի գրող

***

«Առանց երազի հասարակությունն անապագա հասարակություն է»:

Կարլ Գուստավ Յունգ (1875 - 1961) , շվեյցարացի հոգեբան, մանկավարժ

***

«Բարի գործ արեք՝ թեկուզ քիչ-քիչ, որովհետև բարության այդ փոքրիկ մասնիկները մեկտեղվելով՝ կերպարանափոխում են աշխարհը»:

Դեսմոնդ Տուտու (1931 - 2021) , Քեյփթաունի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս, «Նոբել» մրցանակակիր

***

«Խոսքը, իհարկե, չի վերաբերում այս շարունակական չարիքին հակադրվելուն, խոսքը չի վերաբերում երանավետ ու միամիտ հրեշտակայնությանը: Խոսքը վերաբերում է ապագայի նկատմամբ «հոռետեսական» և «լավատեսական» վերաբերմունքների միջև անպտուղ այլընտրանքայնությունից ձերբազատվելուն և իրատեսական, հստակ, գործնական մոտեցմանը, որովհետև աշխարհի առօրյա կյանքում դրական փաստերը շատ-շատ են (ապագայի համար վճռորոշ բացահայտումներ, կոլեկտիվ արարումներ, համերաշխություն, առատաձեռնություն, կամավոր աշխատանք, միջմշակությանին կապեր և այլն) : Դուք եք պարտավոր իմանալ, թե ինչպես դրանք առաջ մղել: Հիշողությունը ոչ միայն գոյատևման մասին հիշողությունն է, այն նաև հիշողություն է արարման մասին: Իրար կապակցված դրական փաստերը մեզ օգնում են ունենալ վաղվա օր, առաջիկա ամիսներ և ապագան կառուցելու ցանկություն»:

Ժոել դը Ռոնսե (1937 -) , ամերիկացի գիտնական

***

Համատարած խաբեության ու ստի ժամանակաշրջանում հենց միայն ճշմարտությունն ասելը հեղափոխական արարք է:

Ջորջ Օրուել (1903 - 1950) , բրիտանացի գրող, լրագրող և հրապարակախոս

***

Աշխարհը մութ ու մռայլ է թվում, երբ մենք փակում ենք մեր աչքերը:

Հնդկական ասացվածք

***

Լավատեսությունն Աստծուց է բխում, իսկ հոռետեսությունը ծնվել է մարդու ուղեղում:

Արաբական ասացվածք

***

Եթե քո մեջ ուրախություն կա, այն կգտնես նաև քեզանից դուրս:

Վիկտոր Հյուգո (1802 - 1885) , ֆրանսիացի գրող

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1490 | 0 | 0
Facebook