Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բախտը հարգալից է նրանց նկատմամբ, ովքեր հաջողությունից չեն մեծամտանում»

23:57, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Բախտը հարգալից է նրանց նկատմամբ, ովքեր հաջողությունից չեն մեծամտանում»

Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին, հիացած ճարտարապետ Ֆելիբեր դը Լորմի տաղանդով ու կատարած աշխատանքներով, որոնք գերազանցել էին նրա բոլոր ակնկալիքները, նրան դարձրել է կապելլան և թագավորի խորհրդական, թեպետ նա դեռ նոր էր հոգևոր աստիճան ստացել:

Վերածնության դարաշրջանի ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Պիեր դը Ռոնսարը խանդով ու նախանձով է համակվել այս առանձնահատուկ ուշադրությանն ու պաշտոնի նշանակմանը և այս նոր վանահոր դեմ սուր, խայթող երգիծանք է գրել «Գավազանակիր մածկաթիակը» վերնագրով: Ֆիլիբեր դը Լորմը Ռոնսարին արհամարհելու և՛ կարողություն չի ունեցել, և՛ պատասխանելու քաջություն: Մի անգամ, երբ Ռոնսարը ցանկացել է Թյուիլրի պալատի այգի մտնել, ճարտարապետ դը Լորմը, որ եղել է նաև պալատական այգու կառավարիչը, այգու մուտքի դուռը կոպտորեն շփել է նրա երեսին: Ռոնսարն էլ այն դռանը, որը նրա երեսին փակվել էր, «Fort, reverant, habe» բառերն է գրել: Դը Լորմը, որ լատիներեն չի իմացել, ենթադրել է, թե այդ բառերը հայհոյանք են պարունակում: Խիստ վիրավորված վանահայրը բողոքել է թագուհուն, և բանաստեղծն արդարացել է՝ ասելով, թե գրությունն Ուշ կայսրության դարաշրջանի գալլահռոմեացի բանաստեղծ, պետական գործիչ Օզոնիուսի բանաստեղծություններից մեկի սեղմ սկիզբն է, . («Fort, reverant, habe» -ը = «Fortunam reverenter habe» -ի), որը մարդկանց զգուշացնում է, որ բախտը հարգալից է նրանց նկատմամբ, ովքեր հաջողությունից չեն մեծամտանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1390 | 0 | 0
Facebook