Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկաստանում այսօր էլ համոզված են, որ նրան սպանել են ԿԳԲ-ի գործակալները

22:14, երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
Հնդկաստանում այսօր էլ համոզված են, որ նրան սպանել են ԿԳԲ-ի գործակալները

1966 թվականի հունվարի 11-ին Տաշքենդում մահացել է անկախ Հնդկաստանի երկրորդ վարչապետ Լալ Բահադուր Շաստրին:

Նա Խորհրդային Միություն էր ժամանել մասնակցելու հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը կարգավորելու նպատակով ԽՍՀՄ նախաձեռնած բանակցություններին: Հունվարի 10-ին կողմերը խաղաղության մասին հռչակագիր են ստորագրել, իսկ ընթրիքից հետո, գիշերը, Շաստրին մահացել է: Ընթրիքը սպասարկող խմբի ղեկավար Ահմեդ Սատարովին, ևս երեք մատուցողի և հնդիկ խոհարարին խորհրդային ԿԳԲ-ի աշխատակիցները մի քանի ժամով ձերբակալել են այն կասկածանքի հիմքով, որ վարչապետի մահը թունավորման հետևանք է եղել: Բայց բժիշկները եզրակացրել են, թե Շաստրին մահացել է չորրորդ կաթվածի հետևանքով:

Արևմտյան մամուլը գրել է Շաստրիի հնարավոր թունավորման մասին, նույն կասկած են ունեցել նաև հնդիկ առաջնորդները:

2000 թվականին Հնդկաստանի վարչապետ Աթալ Բահարի Վաջպահին հետևյալն է խոստովանել. «Այժմ մահվան գաղտնիքը որոշակիորեն հստակեցված է: Հիմք չկա կասկածելու, որ մահը բնական չի եղել»: Բայց և այնպես Հնդկաստանում առ այսօր իրականությանը մոտ է համարվում այն վարկածը, որ Շաստրիին սպանել են ԿԳԲ-ի գործակալները, որպեսզի Հնդկաստանի կառավարությունը գլխավորի ԽՍՀՄ-ի նկատմամբ լոյալ Ինդիրա Գանդին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1151 | 0 | 0
Facebook