Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհացունց սպանություն, որի դրդապատճառն անհայտ է մնացել

08:20, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Աշխարհացունց սպանություն, որի դրդապատճառն անհայտ է մնացել

1963 թվականի նոյեմբերի 22-ին սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին:

46-ամյա նախագահին սպանել է 24-ամյա Լի Հարվի Օսվալդը (նա 1959 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 1962 թվականի մայիսի 24-ը սեփական ցանկությամբ ապրել է Խորհրդային Միությունում, ամուսնացել է ռուս աղջկա հետ և երկու երեխա է ունեցել), Թեքսաս նահանգի Դալաս քաղաքի Դիլի Փլազա հրապարակում՝ դիպուկահար հրացանից ժամը 12.30-ին կրակելով բաց ավտոմեքենայով անցնող նախագահի վրա: 1, 5 ժամ անց Օսվալդը ձերբակալվել է, բայց նոյեմբերի 24-ին Դալասի ոստիկանական բաժանմունքում նրան գնդակահարել էգործորար, նախկին գանգստեր Ջեյքոբ Ռուբին: Նա պատճառաբանել է, թե ցանկացել է նախագահի սպանության վրեժն առնել: Այդ իսկ պատճառով միակ մեղադրյալը՝ Օսվալդը, դատաքննության չի ենթարկվել ու ցուցմունքներ չի տվել, և, բնականաբար, ծնունդ են առել սպանության բազմաթիվ վարկածներ, որոնք շարադրվել են բազում գրքերում ու ֆիլմերում: Գերակշռել են վարկածներից երկուսը, և առ այսօր առավել համոզիչ են համարվում խորհրդային ԿԳԲ-ի կամ ԱՄՆ հատուկ ծառայությունների կազմակերպած դավադրությունը:

Քենեդիի սպանության պաշտոնական վարկածը հրապարակվել է 1964 թվականի սեպտեմբերին: Այն հիմնված է ԱՄՆ Գերագույն դատավոր Էրգի Ուորենի նախագահությամբ գործող հանձնախմբի կազմած զեկույցի վրա, ըստ որի Օսվալդը միայնակ է գործել և պատվիրատուներ չի ունեցել: 1976 - թվականերին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնախումբը նոր հետաքննություն է կատարել և հանգել է այն եզրակացության, որ Օսվալդի գործողությունը «հավանաբար, դավադրության արդյունք է», բայց չի կարողացել պարզել մեղավորներին:

Բազմաթիվ անկախ հետազոտողներ այն կարծիքին են, որ Օսվալդից բացի մեկ այլ դիպուկահար էլ է եղել: ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբՔենեդիի սպանությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեին 2017 թվականին, բայց, նախագահի այրի Ժակլին Քենեդիի կամոք, 500 էջանոց ցուցմունքները հասարակությանը կներկայացվեն 2044 թվականից ոչ շուտ:

Լի Հարվի Օսվալդ
Լի Հարվի Օսվալդ
Ջեյքոբ Ռուբի
Ջեյքոբ Ռուբի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1486 | 0 | 0
Facebook