Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այն մասին, թե ինչու են հին հույներն ու հռոմեացիները դափնին սրբազան բույս համարել

14:08, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Այն մասին, թե ինչու են հին հույներն ու հռոմեացիները դափնին սրբազան բույս համարել

Մի անգամ սիրո աստված Էրոսոսը, վիրավորված Ապոլլոն աստծու ծաղրանքներից, իր կախարդական աղեղից երկու նետ է արձակել: Ոսկե ծայրակալով նետը խոցել է Ապոլլոնի սիրտն ու նրան ստիպել է սիրահարվել լեռնային նիմփա (հավերժահարս, երիտասարդ կույս) Դափնեին: Իսկ արճիճե բութ ծայրակալով նետն արձակելով՝ Ամուրը խոցել է Դափնեին, որի հետևանքով վերջինս լիովին անհաղորդ է դարձել ցանկացած աստծու սիրային զեղումի նկատմամբ: Դափնեն խոստացել է պահպանել իր կուսությունը և Արտեմիսի նման չամուսնանալ: Ապոլոնը, սակայն, շարունակ հետապնդել է Դափնեին անտառներում ու լեռներում ու հասել է նրան գետի ափին: Դափնեն օգնություն է աղերսել, և աստվածները նրան դափնի ծառ են դարձրել: Ապոլլոնը որքան էլ գրկել է ծառին, որ այն իր նախկին կերպարանքն առնի, ոչինչ չի ստացվել, և այդժամ նա Դափնին դարձրել է իր սիրելի ու սրբազան բույսը: Ապոլլոնը դափնու ճյուղով սպանել է հրեշավոր Պիթոնին: Դափնին կարողացել է մարդասպանի մեղքը քավել և պայծառատեսին օժտել գաղտնիքներն իմանալու շնորհով:

Հին Հունաստանում դափնեպսակով պարգևատրել են մրցությունների հաղթողներին (այստեղից էլ «դափնեկիր» եզրույթը): Հռոմեական կայսրության դարաշրջանում դափնին դարձել է հզորության, հաղթանակի և խաղաղության խորհրդանիշ: Դափնեպսակով պարգևատրել են հաղթող ռազմիկներին (ինչպես զորահրամանատարներին, այնպես էլ զինվորներին):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1918 | 0 | 0
Facebook