Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

Երեք զվարճապատում

15:18, կիրակի, 14 նոյեմբերի, 2021 թ.
Երեք զվարճապատում

Ստի դետեկտորը

Մի տղամարդ ստի ռոբոտ-դետեկտոր է տուն բերում: Դպրոցից երկու ժամ ուշացումով տուն վերադարձած 12-ամյա որդուն նա զայրացած հարցնում է.

-Այսքան ժամանակ որտե՞ղ էիր:

-Ուսուցչի առաջադրանքները կատարելու համար գրադարան էի գնացել, - պատասխանում է տղան:

Ռոբոտը մոտենում է տղային ու ապտակում է…Հայրը բացատրում է, թե ռոբոտն ինչու ապտակեց.

-Տղաս, այս ռոբոտը ստի դետեկտոր է, ուստի ավելի լավ է ճիշտն ասես:

-Լավ, կասեմ..Դասընկերոջս տանն էի, միասին հեռուստացույցով «Տասը պատվիրանները» ֆիլմն էինք դիտում:

Այս խոսքի վրա ռոբոտը նորից ապտակում է տղային, և տղան կմկմալով ասում է.

-Հա՛, հիշեցի՛, պոռ նո ֆիլմ էինք նայում…

Հայրը զայրացած ասում է.

-Ես ամաչում եմ քեզ համար: Քո տարիքում ես ծնողներիս երբեք չէի խաբում:

Այս խոսքի վրա ռոբոտն ուժգին շրխկացնում է հոր դեմքին:

Միջամտում է տղայի մայրը.

-Ի՛սկը քո տղան է…

Եվ այս անգամ էլ ռոբոտն ապտակում է մորը:

*****

Մի ցանկասեր կնոջ հետ ամուսնացած մաչոն ամուսնության հաջորդ օրը նրան ասում է.

-Այսպես, ուրեմն, սիրելիս, այս տան դրվածքին պետք է անպայման ենթարկվես: Նախ՝ իմացիր, որ ես երբեմն գիշերները տուն չեմ վերադառնալու կամ էլ վերադառնալու եմ ցանկացածս ժամին: Եվ երբ ուշ տուն գամ, տեսարաններ չսարքես: Նաև ուզում եմ, որ տուն մտնելուցս կես ժամ անց, եթե ուտել ցանկանամ, համեղ ընթրիքը սեղանին լինի: Քեզ հետ երբեք չեմ քննարկելու, թե երբ պետք է ընկերներիս հետ ձկնորսության, որսորդության, խմելու կամ ստադիոնում ֆուտբոլի խաղ նայելու գնամ: Պա՞րզ է:

Այդժամ երիտասարդ կինը նրան հետևյալն է պատասխանում.

-Խնդիր չկա, համաձայն եմ: Ես էլ մի պահանջ ունեմ, ընդամենը մեկ պահանջ: Ուզում եմ, որ ամեն երեկո, ժամը 21-ին, այս տանն ինձ հետ սեր անող լինի՝ կա՛մ դու, կա՛մ մեկ ուրիշը:

*****

Մի տղամարդ իր մեքենայով ընթանում էր ամայի ճանապարհով: Հանկած մի ցուցանակ է տեսնում, որն ազդարարում էր.

«Գթության քույրեր – մարմնավաճառուհիների տուն – 10 կմ»:

Տղամարդուն մի պահ թվում է, թե երազ է տեսնում, որ այդ ցուցանակն իր երևակայության պտուղն է, բայց շարունակելով ճանապարհը, նա մեկ այլ ցուցանակ է տեսնում.

«Գթության քույրեր – մարմնավաճառուհիների տուն – 5 կմ»:

Տղամարդն այս անգամ հասկանում է, որ ինքը երազ չի տեսնում, որ ցուցանակներն իրական են ու շարունակում է ճանապարհը մինչև երրորդ ցուցանակը, որն ազդարարում էր.

«Գթության քույրեր – մարմնավաճառուհիների տուն – դեպի աջ»:

Տղամարդը հետևում է ուղղորդմանը: Մեքենաների կայանատեղիի մի անկյունում մի փոքրիկ քարակերտ շինություն է տեսնում, որի դռանը գրված էր՝ «Գթության քույրեր»:

Նա բարձրանում է աստիճաններով և հնչեցնում է դռան զանգը: Դուռը բացվում է, ու սևազգեստ մի կուսան նրան հարցնում է. «Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, զավակս»:

Նա պատասխանում է. «Ճանապարհի եզրին ես մի ցուցանակ տեսա, և ուզեցի իմանալ…»:

«Հասկանալի է, զավակս, խնդրեմ, հետևեք ինձ»:

Կուսանը նրան տանում է բազմաթիվ միջանցքներով, կանգ է առնում մի փակ դռան առջև և ասում է. «Այս դուռը թակեք»:

Տղամարդը թակում է դուռը, մի կուսան, ձեռքին ափսե, բացում է դուռն ու ասում. «Ափսեի մեջ 50 եվրո դրեք, ապա մոտեցեք միջանցքի ծայրի լայն դռանը»:

Տղամարդը գրպանից 50 եվրո է հանում, դնում է ափսեի մեջ, արագ անցնում է միջանցքը, բացում է դուռն ու հետևից ծածկում է: Ծածկելուց հետո շրջվում է ու տեսնում, որ հայտնվել է մեքենաների կայանատեղիում, ուղիղ մի ցուցանակի դիմաց, որի վրա գրված էր.

«Գնացեք խաղաղությամբ, գթության քույրերը հենց նոր ձեզ շինեցին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
378 | 0 | 0
Facebook