Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Հայ իշխանի վարմունքը Բուլղարիայում «երախտամոռություն» ու «դավաճանություն» է որակվել

23:12, կիրակի, 07 նոյեմբերի, 2021 թ.
Հայ իշխանի վարմունքը Բուլղարիայում «երախտամոռություն» ու «դավաճանություն» է որակվել

Սամուելին՝ բուլղարների քաջ, հայրենասեր և զգայուն թագավորին, շատ դառնություն է պատճառել Տարոնի Բագրատունյաց Աշոտ 3-րդի թոռ Աշոտը՝ Գրիգոր (Բյուզանդիայում Գրիգորն անվանափոխվել է ու դարձել Գրիգորիս) Մագիստրոս Տարոնեցու որդին:

967 կամ 968 թվականի, երբ մեռնում է Աշոտ 3-րդը, Գրիգորն ու իր եղբայրը Տարոնը զիջում են Բյուզանդիային, փոխարենն ընդարձակ հողեր ստանալով կայսրության խորքերում: Նրանք նաև պատրիկի տիտղոս են ստանում: Գրիգորը մեկնել է Կոնստանդնուպոլիս, ամուսնացել է ու երկու երեխա է ունեցել (Աշոտ և Էյրենի կամ Իրենե):

991 թվականին Վասիլ 2-րդ կայսրն արշավել է Բալկաններ՝ Բուլղարիայի Սամուել թագավորի դեմ, և Գրիգորին նշանակել է զորախմբերից մեկի հրամանատար: Աշոտն ուղեկցել է հորը: Այս նշանակումից որոշ ժամանակ անց Աշոտը Թեսաղոնիկեի պաշարման ժամանակ գերվել է, իսկ Գրիգորը սպանվել է: Երբ Գրիգորի գլխավորած բյուզանդական զորքը մոտեցել է քաղաքին, նա Աշոտին առաջապահ ջոկատի հետ ուղարկել է հետախուզության: Աշոտը, սակայն, մարտի մեջ է մտել ու թեպետ բուլղարներին հետ է մղել, բայց իր զինվորների հետ թակարդն է ընկել: Հայրը նետվել է որդուն օգնության, բայց սպանվել է, իսկ զորքը՝ ջախջախվել ու կոտորվել:

Աշոտն ու Սահակ անունով մի ուրիշ իշխան տարվել են Բուլղարիայի մայրաքաղաք: ԱյստեղԱշոտին նկատել է Սամուել թագավորի դուստրը՝ Միրոսլավան, և անմիջապես սիրահարվել է նրա արտակարգ գեղեցկությանը: Նա հորը խնդրել է, որ իրեն թույլ տրվի ամուսնանալ գերյալ հայ իշխանի հետ, այլապես ինքնասպանություն կգործի: Հայրն ընդառաջել է դստեր խնդրանքին, նրան ամուսնացրել է Աշոտի հետ և ուղարկել է Ադրիատիկ ծովի ափի՝ ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգստային Դրաչ քաղաք: Աշոտը նշանակվել է այդ քաղաքի կառավարիչ, բայց նա, կամենալով իր հոր սպանության վրեժը հանել, պատրաստվել է նավահանգիստը հանձնել բյուզանդացիներին: Նա իր ծրագիրը հայտնել է կնոջը, որն իր հայրենիքը ստորադասել է սիրուն և պատրաստակամություն է հայտնել քաղաքը հանձնելուց հետո Աշոտի հետ փախչել Կոստանդնուպոլիս: Բյուզանդական ռազմանավով նրանք փախել են Կոնստանդնուպոլիս, և շատ շուտով բյուզանդական ռազմական նավատորմը հայտնվել է քաղաքի նավահանգստում. Աշոտի մարդիկ քաղաքը հանձնել են նավատորմին, ու այն անցել է կայսրության տիրապետության ներքո:

Կոստանդնուպոլսում Վասիլ 2-րդ կայսրն Աշոտին մագիստրոսի, իսկ նրա կնոջը՝ «zoste patrikia» կոչում է շնորհել:

Հայ իշխանի այս վարմունքը Բուլղարիայում, բնականաբար, «երախտամոռություն» ու «դավաճանություն» է որակվել:

Նկարում. Սամուել թագավորը պսակում է Աշոտին ու իր դստերը՝ Միրոսլավային:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1402 | 0 | 0
Facebook