Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հոդվածներ

Էրոտիկ շնչահեղձության առաջին գրանցված դեպքերից մեկը

21:56, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
Էրոտիկ շնչահեղձության առաջին գրանցված դեպքերից մեկը

Չեխ ալտահար, վիրտուոզ կոնտրաբասահար և կոմպոզիտոր Ֆրանտիշեկ Կոչվարան (Անգլիայում Կոչվարան դարձել է Կոցվարա) ավելի շատ հայտնի է իր խայտառակ մահով:

Մինչև այդ խայտառակ մահվանն անդրադառնալը, կենսագրական մի քանի տեղեկություն նրա մասին:

Ծնվել է 1730 թվականին, Պրահայում: Չափահաս տարիքից սկսած քոչվորի կյանքով է ապրել: Ճանապարհորդել է գրեթե ամբողջ Եվրոպայում, հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ: 1775 թվականին Անգլիայում հրատարակվել են նրա ստեղծագործությունները (կվարտետներ ջութակի համար, սերենադներ, տրիոներ): Լոնդոնում նա նվագել է «Հնագույն երաժշտության համերգներ» -ում, Հենդելի հիշատակին նվիրված համերգում: Նվագել է նաև Մեծ Բրիտանիայի Թագավորական թատրոնի նվագախմբում:

Հանրահռչակվել է նրա ստեղծագործություններից միայն մեկը՝ «Պրահայի ճակատամարտը» կոմպոզիցիան, որը տպավորիչ անդրադարձ է Պրուսիայի թագավորության և Ավստրիայի Հաբսբուրգների կայսրության միջև 1757 թվականին տեղի ունեցած Պրահայի ճակատամարտին: Ամերիկացի գրող Մարկ Տվենը «Հեքլբերի Ֆինի արկածները» վեպում անդրադարձել է Կոցվարայի այս ստեղծագործությանը:

1791 թվականի սեպտեմբերի 2-ին Լոնդոնում գտնվող Կոցվարան այցելել է Վեսթմինսթերի Վայն սթրիթ փողոցում բնակվող մարմնավաճառուհի Սյուզաննա Հիլլին: Միասին ընթրելուց հետո Կոցվարան երկու շիլլինգ է վճարել մարմնավաճառուհուն և խնդրել է, որ նա կտրի իր ամորձիները: Երբ Սյուզաննա Հիլլը հրաժարվել է խնդրանքը կատարել, նա անոթակապի մի ծայրը կապել է դռան բռնակից, մյուս ծայրը՝ իր պարանոցին և սեռական հարաբերություն է սկսել Հիլլի հետ: Երբ սեռական ակտն ավարտին է մոտեցել, Կոցվարան հեշտանքի պահին մահացել է:

Այս անհեթեթ մահը էրոտիկ շնչահեղձության՝ պատմության գրանցած առաջին դեպքերից մեկն է:

Սյուզաննա Հիլլին մեղադրել են Կոցվարայի սպանության մեջ և սեպտեմբերի 16-ին սկսել են դատել: Բայց Սյուզաննան արդարացվել է, քանի որ երդվյալ ատենակալները հավատացել են Կոցվարայի մահվան բնույթի վերաբերյալ նրա ցուցմունքին: Հետո դատական արձանագրություններն իբր ոչնչացվել են, որպեսզի հասարակական աղմուկ չբարձրանա, թեպետ, շատ հավանական է, որ այդ արձանագրությունների պատճեններ անպայման արվել են: Համարվում է, որ ենթադրյալ պատճենը (ներառյալ՝ Հիլլայի ցուցմունքը) օգտագործվել է տվյալ դեպքի մասին պատմվածք գրելիս: 2005 թվականին Պրագայի ռադիոն հիշյալ թեմայով մրցույթ է հայտարարել, որի արդյունքում ունկնդիրների մեծամասնությունը համոզվել է, որ այդ ճակատագրական արձանագրությունը չի ոչնչացվել ու ինչ-որ կերպ հայտնվել է Բոստոնի բժշկական գրադարանում:

1984 թվականին «Դատական բժշկության և պաթոլոգիայի ամերիկյան ամսագրում» մի հոդված է տպագրվել Կոցվարայի մահվան վերաբերյալ՝ « «Պրագայի ճակատամարտ» -ի հեղինակի՝ կոմպոզիտոր Ֆրանտիշեկ Կոցվարայի լպրծուն մահը» վերնագրով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
932 | 0 | 0
Facebook