Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

ՇՈՂ­ՇՈ­ՂՈՒՆ ԱՉ­ՔԵ­ՐՈՎ ՏՂԵՐ­ՔԸ…

Վան
Հեղինակ`
Վան
12:31, երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
ՇՈՂ­ՇՈ­ՂՈՒՆ ԱՉ­ՔԵ­ՐՈՎ ՏՂԵՐ­ՔԸ…

Օ­րեր ա­ռաջ խոս­տա­ցել էի պա­տե­րազ­մից չխո­սել, բայց, պարզ­վում է, դա ուղ­ղա­կի հնա­րա­վոր բան չէ։ Խո­խա­յու­թյուն։ Չմ­տած­ված։ Քն­նարկ­ման չդր­ված...
     ...Իսկ էդ պա­տե­րազ­մը, որ ա­սեմ անս­պա­սե­լի էր, սուտ կլի­նի։ Ուղ­ղա­կի չէինք ու­զում հա­վա­տալ, մտա­ծել, որ… բայց ե­կա՞վ, չէ՞… որ ա­սեմ վատ դի­մա­վո­րե­ցինք, է­լի սուտ կլի­նի։ Ո­չինչ չխ­նա­յե­ցի՞նք… Ա­մեն ինչ հա­մա­պա­տաս­խա­նում էր պա­տե­րազ­մի օ­րենք­նե­րին ու պա­հանջ­նե­րին… Օ­րի­նա­կի հա­մար, ի­րա­վունք ու­նե՞մ, չէ՞, մտա­ծել, որ ան­պատ­րաստ չէինք… Քա­ջու­թյան պա­կաս էլ, բա­ցար­ձա­կա­պես, չկար։ Ես ա­սեմ մի քա­նի բա­նա­կի կհե­րի­քեր, դուք հա­վա­տա­ցեք։ Հզո՛ր… շող­շո­ղուն աչ­քե­րով… ի՛նչ աշ­խարհ, ի՛նչ բան… Ո՞վ է հո­րի­նել, մի­ջազ­գա­յին հան­րու­թյո՛ւն… դա­տա­պար­տո՛ւմ… Յու­րա­քան­չյուրն իր հա­մար ապ­րում է։ Չգր­ված օ­րենք­ներն իշ­խող են, գր­ված­նե­րը՝ սուտ… Ու­ժը՛… Քո­նը… և ա­ռաջ­նոր­դը… Կա՞ մե­կը, ով հա­վա­տում է ժո­ղովր­դա­վա­րու­թյուն ան­վան­վող խոս­տո­վա­նու­թյա­նը… գր­ված օ­րենք­նե­րի պսա­կը… Չհ­րա­ժար­վո­ղը ա­նե­լիք չու­նի… Աշ­խար­հում նեղ­վածք է… հա­զար տա­րի ա­ռաջ էլ… վաղն էլ… որ­տե՞ղ ես, հա­րա­զատս, տե՛ղդ… կա­րո՞ղ ես շարժ­վել… Ձեռ­քերդ շո­շա­փո՞ւմ են եր­կին­քը… Հա­յացքդ է­լի նույն նեղ­լիկ փո­ղո­ցո՞ւմ է… Ծո՛ւյլ… պա­րա՛պ… Չե՞ս տես­նում… Ո՞վ է ում ցա­վակ­ցում, մխի­թա­րե­լու փոր­ձեր ա­նում…
     Հեղինակ՝ Նորեկ Գասպարյան
     Շարունակությունը սկզբնաղբյուրում՝
     https://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/32602-2021-09-27-12-44-49
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
242 | 0 | 0
Facebook