Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Մարդկանց որոշ տեսակների բնութագիրը

21:35, շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ.
Մարդկանց որոշ տեսակների բնութագիրը

Որքան շատ ես ճանաչում մարդկանց, այնքան շատ ես ուզում միայն ընտանի կենդանիների հետ շփվել:

Վ. Զուբկով

***
     Պատվախնդիր մարդիկ պատվախնդրությունից զուրկ մարդկանցից ավելի նախանձոտ են: Նախանձոտ են նաև փոքրոգիները, որովհետև նրանց աչքին ամեն ինչ մեծ է երևում:

Արիստոտել

***

Կրթություն չստացած մարդիկ ամբոխին ավելի համոզիչ են թվում, քան կրթվածները:

Արիստոտել

***
    
Կան զրոյի նմանվող մարդիկ. նրանց միշտ անհրաժեշտ է, որ իրենցից առաջ թվեր լինեն:

Օնորե դը Բալզակ

***
    
Մարդիկ, սովորաբար, ոչ այնքան վայելում են այն, ինչն իրենց տրված է, որքան վշտանում են այն բանից, որն իրենց չի տրված:

Վիսարիոն Բելինսկի

***
    
Քաղքենի սեփականատերերը պրոզայիկ դրական մարդիկ են: Նրանց սիրելի կանոնը հետևյալն է. ամեն ինչ իր համար: Նրանք ուզում են իրավացի լինել քաղաքացիական օրենքով և չեն ուզում լսել մարդկայնության ու բարոյականության օրենքների մասին:

Վիսարիոն Բելինսկի
     ***

Մարդիկ հաճախ բարի գործ են անում զուտ նրա համար, որպեսզի անպատժելիորեն չարիք գործելու հնարավորություն ձեռք բերեն:

Լարոշֆուկո

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
478 | 0 | 0
Facebook