Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Դավանաբանական բնույթի շատ խրթին հարցերին ուշ միջնադարի հայ հոգևորականները սովորեցրել են բնությունից քաղված օրինակներով պատասխանել

20:24, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Դավանաբանական բնույթի շատ խրթին հարցերին ուշ միջնադարի հայ հոգևորականները սովորեցրել են բնությունից քաղված օրինակներով պատասխանել

Միջնադարում դավանաբանական վեճեր շատ են եղել: Այս կամ այն դավանանքի հետևորդ ջանացել է ապացուցել, թե այն, ինչին ինքն անվերապահորեն հավատում է, բացարձակ ճշմարտություն է: Քանի որ քրիստոնյա հայության ճնշող մեծամասնությունը նույնիսկ գրաճանաչ չի եղել, ուստի հայ հոգևորականությունը փորձել է նրան իր դավանանքի հիմքերի հիմքի մասին որոշակի գիտելիք տալ, որպեսզի նա այլ կրոնների ներկայացուցիչների հարցերին կարողանա պատասխանել:

1757 թվականին Կ. Պոլսո պատրիարք Հակոբ Նալյանը «Զէն հոգևոր» գիրքն է գրել, որի առաջին մասում բացատրություններ է տվել, թե հայերն հրեաներին ինչ պետք է պատասխանեն, եթե նրանք զանազան հարցեր տան քրիստոնեության վերաբերյալ:

Ահա՛ մի քաղվածք այդ խորհուրդներից:

«Նախ՝ եթե քեզ հարցնեն, թե Աստված քանի՞ է, ասա, թե մի՛ է:

Երկրորդ՝ եթե ասեն՝ հապա դուք ինչո՞ւ եք ասում, թե Աստված երեք է, պատասխանիր, թե մենք հավատում ենք մեկ բնությանը և երեք անձին. ինչպես դրախտի աղբյուրը մեկ էր, և նրանից չորս գետ էր բաժանվում. այդ չորս գետերը ջրի բնությունը չեն բազմացնում:

Երրորդ՝ Եթե հարցնեն՝ մի՞թե հնարավոր է, որ Աստված երեք անձ լինի, պատասխանիր, թե մի՞թե հնարավոր է, որ մեկ արեգակը մեկ և երեք լինի, կամ մեկ ծաղկի ցողունը, գույնը և հոտը մեկ լինի, կամ մեկ խնձորի համը, հոտը և գույնը մեկ լինի: Ինչպես որ դրանք մեկ են ու նաև երեք (կամ ինչպե հոգին, միտքը, և բանը և կամ հոգու իմացածը, հիշողությունը և կամքը հոգին չեն կարող երեք անել), այսպես և մեր պաշտելի Սուրբ Երրորդություն Աստվածը մեկ է ըստ բնության, նաև երեք է ըստ անձանց.այս միությունը երեքությունը չի խափանում և երեքությունը միությունը չի խափանում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
361 | 0 | 0
Facebook