Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

«Մի՛ ջանա շտապ ամուսնանալ, քանի դեռ չես տեսել մեռածին»

19:30, շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ.
«Մի՛ ջանա շտապ ամուսնանալ, քանի դեռ չես տեսել մեռածին»

Փոքր Ասիայի արևմուտքում մ.թ.ա. 12-րդ դարում հույների հիմնած Պերգամ քաղաքը մ.թ.ա. 3-րդ դարում բավականին հզոր պետություն է դառնում: Դա տեղի է ունեցել հատկապես Եվմենոս 2-րդի (մ.թ.ա.. 197 – 159 թթ.) և նրա եղբայր Աթալոս 2-րդի (մ.թ.ա. 160 – 139 թթ.) գահակալության տարիներին:

Մինչև մ.թ.ա. 172 թվականը Աթալոսը հավատարմորեն ծառայել է եղբորը, նրա հետ հավասարապես կրել է թագավորության բոլոր հոգսերը, հաջողությամբ ղեկավարել է մայրաքաղաքի պաշտպանությունը Անտիոքոսի զորքերից, աչքի է ընկել Մագնեսիայի ճակատամարտում: Բայց, երբ հիշյալ թվականին լուր է տարածվել այն մասին, թե թշնամու դեմ կռվում Եվմենոսը զոհվել է, Աթալոսը, առանց ժամանակ կորցնելու, անմիջապես ամուսնացել է եղբոր կնոջ հետ ու ինքն իրեն թագավոր է հռչակել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Եվմենոսն ընդամենը վիրավորվել է ու բուժվում է Էգինայում: Երբ Եվմենոսը վերադարձել է, Աթալոսը, թիկնապահներով շրջապատված և նիզակը ձեռքին, եղբորն ընդառաջ է գնացել: Ավագ եղբայրը, իմանալով հանդերձ, թե ինչ է տեղի ունեցել իր բացակայության ընթացքում, բարյացկամորեն նրան գրկել է, շոյել ու ականջին շշնջացել է.

«Մի՛ ջանա շտապ ամուսնանալ, քանի դեռ չես տեսել մեռածին»:

Դրանից հետո Եվմենոսը մինչ ի մահ ո՛չ խոսքով, ո՛չ էլ գործով աննշան անվստահություն չի ցուցաբերել կրտսեր եղբոր նկատմամբ, իսկ մահանալուց հետո նրան է հանձնել և՛ կնոջը, և՛ թագավորությունը:

Իսկ Աթալոսն այդ մեծահոգությանն ու ներողամտութանը հատուցել է նրանով, որ իր տղաներից ոչ մեկին չի նախապատրաստել թագավորելու որպես իր ժառանգորդ, այլ դեռ իր կենդանության օրոք, երբ Եվմենոսի որդին չափահաս է դարձել, թագավորությունը նրան է հանձնել:

Ի դեպ, հանրահայտ Անթալիան իր գոյության ու անվան համար Աթալոսին է պարտական (մինչև հնչյուանափոխվելն ու Անթալիա դառնալը, քաղաքի անունը եղել է Աթալիա):

Աթալոս 2-րդ
Աթալոս 2-րդ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
915 | 0 | 0
Facebook