Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞Վ ՈՒ՞Մ ՀՈՂՆ Է ՕԿՈՒՊԱՑՐԵԼ և Ո՞Վ Է ԱԳՐԵՍՈՐԸ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:15, չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Ո՞Վ ՈՒ՞Մ ՀՈՂՆ Է ՕԿՈՒՊԱՑՐԵԼ և Ո՞Վ Է ԱԳՐԵՍՈՐԸ


     Ո՞Վ ՈՒ՞Մ ՀՈՂՆ Է ՕԿՈՒՊԱՑՐԵԼ և Ո՞Վ Է ԱԳՐԵՍՈՐԸ
     ԱՅՍ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՍ ԳՐԵԼ ԵՄ ԴԵՌևՍ 2019-ին, ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ ՍՏՈՒՅԳ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՄԲԻՈՆՆԵՐՈՒՄ ԱԼԻևԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ՈՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԵՆ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ և ՀԱՏԿԱՊԵՍ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ՈՐ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՆՏԻԿ ԴԱՐԵՐԻՑ ԵՆ հԱՅԿԱԿԱՆ, ԵՐԲ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ․․․
     ***
     Արցախի հարցը հայտնվեց փախուղղում 1994-ին Բիշքեկյան զինադադարից սկսած, երբ մեր հաղթանակները գիտունիկ Լևոն Տեր Պետրոսյանը գրեց սառույցին, խայտառակ դիվանագիտական պարտություն կրեց, փոխանակ անմիջապես կնքվեր Կապիտուլյացիայի ակտ և Արցախը միացվեր մայր հայրենիքին, մեր նվիրյալներն այդ նպատակի համար իրենց կյանքը չխնայեցին․․․իսկ այնուհետև Լևոնի պարտության առիթն օգտագործեց Ռոբերտ Քոչարյանը և 1999-ի հուլիսին Սադարակում Քոչը գործարքի մեջ մտավ Հեյդար Ալիևի հետ և խոստացավ Լաչինը փոխանակել Մեղրու միջանցքի հետ, փառք Աստծո Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կանխեցին, որի համար էլ կյանքով հատուցեցին ընդամենը 3 ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, իսկ 2001-ին, երբ ԱՄՆ Ֆլորիդայի ՔԻ-Վեյստ կղզում Քոչարյանն հանդիպեց Հեյդար Ալիևին, գրեթե սառեցվեցին բանակցությունները, պահպանվեց ստատուս քվոն, իսկ եթե պատահական բանակցություններ էին լինում, հանրությանը ամեն բան գաղտնի էր պահվում, պատճառաբանելով, թե իբր բանակցային գործընթացին չխանգարելու համար է․․․և տեղեկություն չունեինք, թե ի՞նչ են բանակցում, ի՞նչ են տալիս, ի՞նչ ենք առնում և միայն
2007-ին լույս աշխարհ հանեցին Մադրիդում կնքված ազգադավ «Մադրիդյան սկզբունքները» որի իրավունքը չունեին․ ազգի թիկունքին նման ազգադավ արձանագրություններ կազմեն, որն ամբողջովին ծուղակ էր, որի բոլոր հիմնարար կետերն առանց բացառության բխում էին Ադրբեջանի օգտին․ (շատ եմ գրել, վերլուծել, հիմա չթվարկեմ) Այս գրառումս իմ փնտրտուքներն են Արցախը բանակցային ծուղակից դուրս բերող, որը բանակցություններում կամրապնդի մեր դիրքերը․․․Ամենաառաջնայինն է․պետք է չեզոքացվի Օկուպացված տարածքներ հասկացողությունը, քանզի Հայաստանին պատկանող ամբողջ տարածքներն օկուպացվել են դեռևս 1920 թվականի նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, երբ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանը Հայաստանին պարտադրեց կապիտուլյացիոն պայմանագիր, իսկ այնուհետ Ռուսաստանը մեր տարածքները տնօրինեց ըստ իր ցանկության․ Արևմտյան Հայաստանը նվիրելով Թուրքիային, Արցախն ու Նախիջևանը բռնակցելով Ադրբեջանին, Ջավախքն էլ Վրասրանին․․․
     Ռուսաստանը օկուպացնելով ողջ Հայկական տարածքներն առանց բացառությամբ, այսօր, երբ Ալիևը հորջորջում է, որ մենք իր հողերն ենք օկուպացրել, աղվես Պուտինը ծպտուն չի հանում, չի պարզաբանում, որ այդ հողերը Հայերից օկուպացրել է Ռուսաստանը դեռևս 1920թվականից․ լռում է․ 1991-ին, երբ դուրս եկանք ԽՍՀՄ-ի կազմից, չեղարկվեցին այդ կապիտուլյացիոն ակտերը, կամ, չեղարկվեց 1921-ի Մոսկովյան Ռուս-թուրքական պայմանագրերը, որոնք առ այսօր անմիջապես առնչվում են մեր տարածքային խնդիրներին․․․ Այսօր Պուտինը լռում է, քանզի թուրքամետ է, իսկ մեզ հետ կեղծ բարեկամ, ռազմավարական ընկեր է խաղում և մեր դեմ է զինում Ադրբեջանին, իբր թե բիզնես է անում․եփած հավի ծիծաղն է գալիս․ վերջապես պե՞տք է պարզեցնել, ո՞վ է իրական օկուպանտը, ո՞վ, ու՞մ հողերն է շուրջ մեկ դար օկուպացրել․ այդժամ շա՜տ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն․ Ժամանակը չէ՞ պատռել Ռուսաստանի իրական դեմքը․ տրորելով սպիտակ արջի թաթը․․․ մեր տարածքներին վերաբերվող ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ առ ոչինչ են, քանզի այդ պայմանագրերի ստորագրման պահին և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միջազգայնորեն չճանաչված պետություններ էին, իսկ 4 տարի տևած արցախյան հայրենատիրական պատերազմով մենք ազատագրել ենք Ռուսաստանի կողմից օկուպացված մեր հողերի՝ Արցախի մի մասը միայն ու դեռ ինչքա՜ն հողեր ունենք ազատագրելու, եթե մինչ այդ Ռուսաստանին չպարտադրենք բացել արխիվները․․․ 1944-ի հայրենական պատերազմի ավարտին Ռուսաստանը Գերմանիայի հետ կնքեց կապիտուլյացիայի ակտ և Գերմանիայի կեսն ու ազատագրված բոլոր պետություններն անցան Սովետի վերահսկողության տակ, իսկ Սովետի փլուզուից հետո դուրս եկան գերությունից, սակայն 1920-ի դեկտեմբերի 2-ի կապիտուլյացիայի ակտը մնաց Հայաստանի ճակատին դաջված առ այսօր․Դա էլ Լևոնի չեղած բոբիկ դիվանագիտության արդյունքն է․
     ***
    

Որպեսզի լույս սփռվի մեր տարածքային բոլոր վեճերի վրա, ասեմ․ ինչպես Օսմանյան կայսերության իրավահաջորդ Թուրքիայից ենք այսօր պահանջում պատասխանատվություն կրել ցեղասպանության ու մեր տարածքների թալանի համար, նույնն էլ այսօրվա Ռուսաստանը լինելով սովետմիության իրավահաջորդը, առ այսօր Մոսկովյան պայմանագրերով օկուպացնելով մեր տարածքները, այսօր մեր հողերի կորստի հիմնական ու միակ պատասխանատուն է, քանզի Մոսկովյան պայմանագրերով են մեր տարածքները որպես նվիրատվություն տրվել Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին․․․ուստի, այսօրվա Ռուսաստանից պետք է պահանջել բացել Մոսկովյան արխիվները և չեղարկել բոլոր պայմանագրերը, որը պետք է արվեր սովետմիության փլուզումից անմիջապես հետո, բայց ՀՀՇ-ականները զբաղված էին միայն աթոռների տիրանալով և սեփականաշնորհման քողի տակ երկիրը թալանելով․ միակ մարդը, որ նախքան սովետի փլուզումը սովետմիության գերագույն խորհրդի բարձր ամբիոնից Գորբաչովին ներկայացրեց Մոսկովյան պայմանագրերը չեղարկելու դիմումը, դա երջանկահիշատակ Մեծ ՀԱՅԸ՝ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ԷՐ․․․ ցավոք Մեծ հայրենասերի, հանճարեղ հայի այդ քայլը չգնահատվեց Հայաստանում նոր իշխանության եկած ՀՀՇ-ի կողմից, եթե այն ժամանակ չեղարկվեին, Ղարաբաղյան պատերազմն էլ չէր լինի․․․այ այդքան «գիտունիկ» էր Լևոնը, հետո էլ արյունով ազատագրված մեր հաղթանակները 1994-ին Բիշքեկում գրեց սառույցին, փոխանակ որպես հաղթող կողմ կնքվեր կապիտուլյացիայի ակտ, Արցախը վերամիավորվեր մայր հայրենիքին, 150000 հազար բնակչությամբ արցախին, հռչակեց Արցախի հանրապետություն, որը նման է մի ընդարձակ տարածքի վրա մի քանի ծառ ու թուփ լինի այն անտառ անվանենք․․․ այդքան գիտունիկ Լևոնը հիմա իր բարձունքից հոխորտում է ու ահաբեկում․ «Բաքուն էլ գրավեք, այդ տարածքները հետ էք տալու» հիմա չկենտրոնանամ այդ խնդրին, քանզի տասնյակ հոդվածներ եմ գրել, բացահայտումներ արել․․․

***

Բիշքեկյան զինադադարից հետո, երբ չարժևորվեցին մեր հաղթանակները, ապավինեցին բանակցությունների միջոցով հասնել Արցախի անկախությանը, Ադրբեջանը մեր դիվանագիտական պարտությունն օգտագործեց մեր դեմ և միջազգային բարձր ամբիոններից մեզ պիտակեց ագրեսոր և օկուպանտ, որն էլ միջազգային կառույցներն հալած յուղի տեղ ընդունեցին․․․ այս տարիների ընթացքում մեր արտաքին գործերը ներկայացնող նախարարները չունեին այնքան դիվանագիտական կարողություն և ինչու՞ չէ չունեին պատմությունից այնքան տեղեկացվածության շտեմարան, որ ամեն կերպ փաստերով ապացուցեին թե ո՞վ է իրական ՕԿՈՒՊԱՆՏՆ ՈՒ ԱԳՐԵՍՈՐԸ, և երբ Են իրականում Օկուպացվել Արցախի պատմական տարածքները և ու՞մ կողմից են Օկուպացված առ այսօր․․․ և վերջապես Աշխարհը պետք է իմանա, թե Ադրբեջանը որպես պետություն աշխարհի քարտեզին ե՞րբ է հայտնվել․․․ամեն կերպ հիմնավորել, ապացուցել, որ Արցախցին ոչ թե պապից, պապի, պապ է ապրել այդ տարածքներում, այլ՝ անտիկ դարերից՝ Մեր թվարկությունից առաջ Արցախը եղել է հայկական հող և ձգվել է մինչև Քուռ գետը, և եղել է մեծ Հայքի 15-րդ նահանգը Բագրատունյաց թագավորության մեջ։ Քուռից հյուսիս վերականգնվել է Աղվանքի թագավորությունը՝ Շաքե կենտրոնով, իսկ այսօրվա Ադրբեջանի տարածքները քոչվոր ցեղերի համար դարեր շարունակ եղել են յայլաղներ, հատկապես թաթարների համար, (Ադրբեջանցիները բնիկ թաթարներ են․ և խառնածիններ․ դա է հաստատում նաև Հեյդար Ալիևի հայտնի տեսաերիզը, որը պետք է անպայման դիտեն բոլոր գերտերության առաջնորդները, հատկապես ՄԱԿ-ի անդամ) Միայն նավթի հայտնաբերումից հետո կամաց-կամաց բնակեցվել են տարբեր ազգերով, հատկապես բնակեցումը թափ է առել նավթի հայտնաբերելուց հետո․․․ ահագին ժամանակահատված այդ տարածքները եղել են Պարսկաստանի տիրապետության տակ և միայն 1813թ․ ռուս- Պարսկական պատերազմից հետո Արցախի Գյուլստան գյուղում կնքված կապիտուլյացիայից հետո Գյուլստանի պայմանագրով այդ տարածքներն անցել են Ռուսաստանին․․․ Ապշերոնյան թերակղզում, Կասպից ծոցի ափին նավթի պաշարների հայտնաբերվելուց հետո Միրզոյեվ անունով հայ եղբայրներն առաջիններից էին, որ իրենց ձեռքն առան և կազմեցին մոնոպոլիա՝ այդ շրջանի առաջին նավթահորերը փորելով՝ 1871-1872 թվականներին, և մինչ 1873թ․ ավելի քան նավթի քսան զտարաններ էին աշխատեցնում։ Այնուհետև Նավթի արդյունահանմամբ զբաղվեց Գալուստ Գյուլբենկյանը (Պարոն 5 տոկոսը), Ռոբերտ Նոբելը՝ Էմմանուել Նոբելի զավակը, Լուդվիգ և Ալֆրեդ Նոբելի ավագ եղբայրը մուտք գործեցին ռուսական նավթային բիզնեսի մեջ։ Նավթի արդյունհանման հզորացման հետ կապված ավելի արագ սկսեցին բնակեցվել այդ տարածքները, իսկ 1920թ․ ապրիլին հաստատվեց խորհրդային իշխանություն այնտեղ բնակեցված թաթարներով, քոչվոր ցեղերով․․․ և միայն 1936-ի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը դարձավ միութենական հանրապետություն։․Մինչ այդ լեզուն եղել է թուրքերենը և Ադրբեջան անունը մինչ այդ չի եղել ոչ մի քարտեզում որպես ապացույց․․․այդ փաստը բարձրաձայնում է նաև ՀԵՅԴԱՐ ԱԼԻևՆ ԻՐ ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ․․․ Այս վիդեոն պետք է դիտեն միջազգային կառույցների առաջին դեմքերը, ովքեր մեզ օկուպանտ և ագրեսոր են համարում ականջալուր լինելով ստով ու կեղծիքով առաջնորդվող, պատմությունները կեղծող Ադրբեջանի իշխանություններին ու համոզվեն, որ Հայն իր սեփական հողն է ազատագրել, դեռ մեր հողերի մեծ մասը գերված են Ադրբեջանի կողմից, , , Մենք հող չունենք տալու, մենք մեր հողերն ենք ազատագրել․ Մենք դեռ Նախիջևան, Գետաշենի ենթաշրջան, Շահումյան, Մարտակերտ ու Մարտունի ունենք ստանալու, , , Ցավալի է, որ ոմանք հող հանձնելու մասին են միայն բարբաջում, ոչ՝ մեր հողերը հետ ստանալու․․․
     Եթե մեր բանկացող կողմերը կարողանային ՕԿՈՒՊԱՆՏ և ԱԳՐԵՍՈՐ բառերը չեզոքացնել և Արցախը պատմականորեն հիմնավոր ներկայացնել, թե ո՞վ ու՞մ հողերն է ՕԿՈՒՊԱՑՐԵԼ․ ո՞վ է իրական ագրեսորը, օկուպանտը, այդժամ միջազգային կառույցների բերանները կփակվեն, բոլոր միջնորդները այլևս չեն ձգտի մեր հողերը Ադրբեջանին նվիրելու իրենց ստոր առաքելությունն իրականացնելու փորձեր անեն, , , արջի ծառայություն մատուցեն․․․ ԱՅԴ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, և ԲՈԼՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ, ՈՐ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ՆԱԽ ԹՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ, ՀԵՏՈ ՆՈՐ ՄԻԱՅՆ ԽԱՌՆՎԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ և ԿԵՂԾ «ՀԱՇՏԱՐԱՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» ՍՏԱՆՁՆԵՆ․․․ ՈՒ՞Ր ԷԻՆ ԱՅԴ «ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԸ», ԵՐԲ ՇՈՒՐՋ 4 ՏԱՐԻ ՏևԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՅՈՒՆԱՀԵՂ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆՆ ԷՐ ԳԵՏԻ ՊԵՍ ՀՈՍՈՒՄ․․․ՑԵՂԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՄԻ ԲՈՒՌ ԱԶԳԻՍ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼ էին ՈՂՋ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ, ԹԵ՞ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՀԱՅԻՆ ԻՍՊԱՌ ԲՆԱՋՆՋԵ՞Ն ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ․․․ ԵՐԲ ՏԵՍԱՆ ՀԱՅԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՂԹԵԼ, ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ ՁևԱՎՈՐԵՑԻՆ, ՈՐ ԱՎԱՐ ԲԱԺԱՆԵՆ, ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ ԽԼԵՆ, ՏԱՆ ՇՈՒՆ ԹՈՒՐՔԻՆ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՆՄԱՆ ԲԱՆ․ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ ԲԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ․ ՄԵՆՔ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ, ԻՍԿ ԱՇԽԱՐՀԻ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ, ՈՐ ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՀՈՂԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ, , , ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ․ ԵՐԲ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՆԵՐԳՐԱՎԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԱԾ ՀՄՈՒՏ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ․․․ ԱՅՍՕՐՎԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԹՆՋՈՒԿԸ ՍԿՍՎԵՑ 1994-ի ԲԻՇՔԵԿՅԱՆ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԵՐԲ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԳՐՎԵՑԻՆ ՍԱՌՈՒՅՑԻՆ․ ՓՈԽԱՆԱԿ ԿՆՔՎԵՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱԿՏ, և ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ԱՐԺևՈՐՎԵՐ ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՄԲ, ԿՆՔՎԵՑ ԽԱՅՏԱՌԱԿ ԶԻՆԱԴԱԴԱՐ՝ ՑԱՆԵՄ ՉԿԱՆԱՉԻ․ ԴԱ ԷԼ ԳԻՏՈՒՆԻԿ ԼևՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ» և ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ․․․ ԱՅԴ ՄԱՍԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ, ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՎԵՐԼՈՒԾԵԼ ԵՄ, , , ԱՅՍՕՐ ԱՅՍՔԱՆԸ․․․
     ԱՄՓՈՓԵՄ ՄԻՏՔՍ․
     ՄԵՐ ԲՈԼՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ Է․ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՉԵՆ ԵՂԵԼ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ և ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲԱՎԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ և ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ, ՈՐ և ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ․ ԱՅՆՊԵՍ ՉԷ ՈՐ ՉՈՒՆԵՆՔ ԼԱՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ, ԻՀԱՐԿԵ՝ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ ՑԱՎՈՔ ՆՐԱՆՑ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԷ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊՈՐՏՖԵԼԸ․ ՄԻՇՏ ՄԻ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՁ Է ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱՅԴ ԱԹՈՌԻՆ․ ՑԱՎԱԼԻ Է, ԲԱՅՑ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏ և ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ՝ ՈՒՆԵՆՔ․ ՈՒ ՄԻ ՕՐ ԱՅՍ ԿԱՂՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿՋՐՎԻ, ԿԳՆԱ, ԱՐՑԱԽՆ ԷԼ ԿՀԱՅՏՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ․․․
     ԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, , ,
    
    

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող -Հրապարակախոս
    

     ****

ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՊԵՏՔ Է ԱՆՊԱՅՄԱՆ ԴԻՏԵՆ ՄԵԶ ՕԿՈՒՊԱՆՏ Ու ԱԳՐԵՍՈՐ ՊԻՏԱԿՈՂՆԵՐԸ, , , ,
    

https://m.facebook.com/watch/?v=2041505029426349&_rdr
    

    
     ՍՏԵԼԼԱ ՋԱՆ ԿԱՐԴՈՒՄ ԵՍ ՄԻՆՉև ԱՅՍՏԵՂ, ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ ՎԻԴԵՈՆ ԿՑԵԻՐ ՔՈ ԿԱՐԴԱՑԱԾԻՆ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ, ԳԵՐԱԶԱՆՑ ԿԼԻՆ, ՄԵԿ ԷԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ
    
     **************************************************
     **************************************************
    
     Ի
նչպես վերևում ասացի այս վերլուծականը գրել էի դեռևս 2019-ին և ահա եկանք կանգ առանք մի հանգրվանի առաջ, որ 44 օրյա պատերազմում կորցրեցինք Արցախի կեսը․ ես այս պարտությունը համարում եմ անկախությունից այս կողմ 30 տարիների մեր կաղող դիվանագիտության անասելի պարտություն արդյունքը է․․․ Այս 44 օրյա պատերազմն է դրա ապացույցը, որ Ալիևը կարողացավ տեր կանգնել իր հաղթանակներին, իսկ գիտունիկ Լևոնը բռնեց բանակցությունների պեչից ու մեր տղաների թափած արյունը գրեց սառույցին․ այսօր ինչ կատարվում է այդ ձախողումների արդյունքն է․․․ինչպե՞ս կարող է 100 տարվա պետությունը Հայաստանից և Արցախից տարածքային պահանջներ ներկայացնի․․․ կարծում եմ եկել է ժամանակը ձերբազատվենք Պուտինյան հովանավորչությունից, քանզի մեր բոլոր ձախողումների հիմքում ընկած է Ռուսաստանի մեր հանդեպ կեղծ եղբայրությունն ու ռազմավարական գործընկերությունը․․․ Ժամանակին դատապարտում էի, երբ Սահակաշվիլին ռուսական ռազմաբազաները հանեց Վրաստանից, մի պահ դատապարտում էի, բայց հետո զգացի, որ ճիշտ էր․․․ կարծում եմ հիմա էլ հերթը մերն է, , , Վաղը կշարունակեմ ավելի հիմնավոր ապացուցներով, որ Ռուսաստանը միտումնավոր ձգեց 44 օր, որ անպայման պարտվեինք․․․ սպասեք վաղվա վերլուծական հոդվածիս․ Այսօր արդեն Արդբեջանը Հայաստանը գրավելու հայտ է ներկայացնում, մտել է Սուվերեն Հայաստանի տարածք, ունենք 5 զոհ և վիրավորներ, իսկ Պուտինը դեռ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ, , , Ես միայն մի բան եմ խնդրում մեր ԱԱԾ-ից․ դատախազությունից․ «ԱՐԱԳԱՑՐԵՔ ՔՈՉՔՐՅԱՆԻՆ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼԵՔ, ԿԱՄ ԱՐՏԱՔՍԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՔԱՆԻ ՆԱ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՊՈՒՏԻՆԸ ԴԵՌ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԻԿՈԼԻՆ ՏԱՊԱԼԵԼ» ՍԱ Է ՄԻԱԿ ԲԱՆԱԼԻՆ, ոչ մի սահմանագծման և հրատափ միջանցք բացելու անհրաժեշտություն չկա, այս ինչ անում է Ադրբեջանը․ դրա հետևում կանգնած են Քոչն ու Պուտինը․ ուշքի եկեք մենք նորից ծաղիկ հասակում զինվորներ ենք կորցնում․ մինչև ե՞րբ սպասենք ՀԱՊԿԻ և Պուտինի ողորմածությանը, , ,
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող -հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
3370 | 0 | 1
Facebook